ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Տարածքային զարգացման ծրագրեր

Մարդու իրավունքներ

Սկսել

Ծրագրի շրջանակում տրամադրվում է մինչև 150 հազար դրամի չափով ֆինանսական աջակցություն։ 

Սկսել

Միջոցառման շրջանակում իրականացվում է օրենսդրությամբ սահմանված ծառայությունների մատուցում՝  մարդկանց թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց։

Սկսել

Ծրագրի շրջանակում ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրամադրվում է աջակցություն։

Սկսել

Ծրագրի շրջանակում իրականացվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան  երեխաների ընտանիքում ապրելու և նրանց սոցիալական ներառումն ապահովելու, երեխայի կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու կամ հաղթահարելու նպատակով` գնահատված սոցիալական կարիքների հիման վրա համարժեք սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրում։

Սկսել

Ծրագրի շրջանակում տրամադրվող ծառայությունները ներառում են կացարանի տրամադրում ընդհանուր տիպի ժամանակավոր օթևանում, բնաիրային աջակցություն, բժշկական, սոցիալ-հոգեբանական և խորհրդատվական օգնություն։

Սկսել

Ծրագրի շրջանակում տրամադրվում է  միանվագ 250,000 դրամ ֆինանսական աջակցություն թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց։

Սկսել

Ծրագրի շրջանակում իրականացվում է օրենսդրությամբ սահմանված ծառայությունների մատուցում ՀՀ տարածքում և Երևան քաղաքում ընտանիքում բռնության ենթարկված անձանց։ 

Բնակարաններ, տներ և հողատարածք

Սկսել

Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեից գումար է հատկացվում սահմանամերձ 23 համայնքների 82 բնակավայրերի բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման և անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցման համար։ 

Սկսել

Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների ծրագրով սուբսիդավորվում է բնակարանի (բնակելի տան) վերանորոգման համար ներգրավված վարկերի տոկոսադրույքը վարկի գործողության ողջ ընթացքում՝ առավելագույնը 7 տարով։

Սուբսիդավորումը ստանալու համար անհրաժեշտ է դիմել ֆիզիկապես։

Սկսել

Այս ծրագրի նպատակը երիտասարդ ընտանիքների բնակարանային (բնակելի տան) խնդիրների հաղթահարման համար աջակցության տրամադրումն է։

Ծրագրի շահառուները կարող են պետության կողմից սուբսիդավորում ստանալ նաև բնակարանը երկրորդային շուկայից ձեռք բերելու դեպքում։

Սկսել

Ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվում սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին՝ պետական աջակցությունն ուղղելով հիփոթեքային վարկի ամենամսյա մայր գումարի և տոկոսագումարների մարմանը։

Այս էջը օգտակա՞ր էր