ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ինչպե՞ս ստանալ բնակարանային աջակցություն որպես զինծառայող և նրա ընտանիքի անդամ

Ծրագիրն ուղղված է ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողներին և նրանց ընտանիքներին։ Ծրագրի շրջանակում պետությունից կարող ես ստանալ․

  • բնակարան,
  • տնամերձ հողամաս։

Ընդ որում՝ բնակարանային ապահովման աջակցությունը կատարվում է 3 եղանակներից մեկով․

Աջակցության դիմելու քայլերի հաջորդականություն

  1. Քայլ 1

    Դիմումի ներկայացում

  2. Քայլ 2

    Դիմումի հաշվառում

    Ներկայացված դիմումդ հաշվառվում է ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ հանձնաժողովի կողմից, որն ուսումնասիրում է դիմումները և ըստ առաջնահերթությունների՝ կազմում է աջակցություն ստացողների ցանկը։

  3. Քայլ 3

    Աջակցության տրամադրում

    Դիմումների ուսումնասիրությունից հետո հանձնաժողովը կազմում է աջակցություն ստացողների ցուցակը և ծանուցում նրանց աջակցություն ստանալու մասին։

Ո՞վ կարող է դիմել

Ծրագրին կարող են դիմել Պաշտպանության նախարարության այն զինծառայողները, ովքեր․

  • հաշվառվել են բնակարանային ապահովման համար, սակայն ծառայության ընթացքում բնակարանային պայմանների ապահովում չեն ստացել,

  • ստանում են երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ,

  • առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի են ճանաչվել,

  • լրացել է ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը,

  • փոխվել է զինվորական պաշտոնը քաղաքացիական ծառայության պաշտոնով,

  • կրճատվել է զինվորական հաստիքը։ 

Ծրագրին կարող են դիմել նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքները։

Աջակցության ծրագիր
Դիմել բնակարանային ապահովման որպես զինծառայող կամ նրա ընտանիքի անդամ
Իմանալ ավելին

Անհատույց օգտագործան իրավունքով բնակարանի տրամադրում

Բնակարանային աջակցության եղանակներից մեկը՝ անհատույց օգտագործման (բնակության) իրավունքով բնակելի տարածքների՝ տների և տնամերձ հողամասերի տրամադրումն է։ Աջակցության այս եղանակն իր հերթին ունի որոշակի պայմաններ և առաջնահերթություններ։

Աջակցության ծրագիր
Դիմել բնակարանային ապահովման որպես զինծառայող կամ նրա ընտանիքի անդամ
Իմանալ ավելին

Սեփականության իրավունքով բնակարանի տրամադրում

Սեփականության իրավունքով բնակարանը կամ տնամերձ հողատարածքը տրամադրվում է քո հաշվառման վայրում կամ փաստացի բնակության վայրում։ 

Աջակցության ծրագիր
Դիմել բնակարանային ապահովման որպես զինծառայող կամ նրա ընտանիքի անդամ
Իմանալ ավելին

Բնակարանային աջակցությունը ԽՍՀՄ զինված ուժերի կողմից տրամադրված տարածքների վարձակալներին

Խորհրդային բանակի նախկին բնակարանները, որոնք այլևս պաշտպանության նախարարության սեփականությունը չեն, հնարավոր է անվճար տրամադրվեն այնտեղ այժմ բնակվողներին։ Այս հարցը քննում է հատուկ հանձնաժողովը, որը կարող է դիմել համայնքներին՝ գործընթացը սկսելու համար։

Բնակարանի գնման վկայագրի տրամադրում

Բնակարանի գնման վկայագիրը աջակցության երրորդ եղանակն է, որը իրենից ներկայացնում է անհատույց ֆինանսական աջակցություն, որն իրավական կերպով դառնում է շահառուի սեփականությունը։ 

Աջակցության ծրագիր
Դիմել բնակարանային ապահովման որպես զինծառայող կամ նրա ընտանիքի անդամ
Իմանալ ավելին
Այս էջը օգտակա՞ր էր