Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ միանվագ ֆինանսական փոխհատուցում որպես զինհաշմանդամ կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամ
Ծրագրի շրջանակներում պետությունը տրամադրում է միանվագ ֆինանսական աջակցություն, որը նախատեսված է․
- ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի համար,
- զինվորական ծառայության ժամանակ զոհված զինծառայողի հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման համար,
- հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի և ծառայության ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքների անդամների համար։
Ֆինանսական աջակցություն ստանալու համար զինվորական հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողը կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամը դիմումին կից պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն այն գերատեսչություն, որտեղ ծառայել է զինծառայողը։
Գերատեսչությունների ցանկը ներկայացված է ուղեցույցում։
Ներկայացվող պահանջները
Միանվագ դրամական աջակցություն ստանալու համար կարող են դիմել․
- այն զինհաշմանդամները և զոհված զինծառայողի ընտանիքի անդամները, որոնք, տվյալ տարվա ընթացքում այս կամ այլ ծրագրով չեն ստացել ֆինանսական աջակցություն,
- այն զինծառայողները, որոնք գիտակցաբար չեն ստացել հաշմանդամություն՝ խախտելով օրենքը,
- այն ընտանիքի անդամը, որի զինծառայողը հուղարկավորված է «Եռաբլուր» պանթեոնում և այլ եղբայրական գերեզմանոցներում։
Աջակցության չափը
Աջակցության չափը կախված է իրավիճակից և տատանվում է 100,000 դրամից մինչև 2,000,000 դրամ։ Յուրաքանչյուր իրավիճակի համար աջակցության չափը ներկայացված է ուղեցույցում։
Պահանջվող փաստաթղթերը
Բոլոր երեք դեպքերում դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել․
- շահառուների անձնագրերը կամ նույնականացման քարտը,
- հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը,
- տեղեկանք բնակության վայրից,
- ամուսնության կամ ամունսալուծության վկայականը, ծննդյան վկայականները կամ դատական ակտերը (առկայության դեպքում),
- բանկային հաշվեհամար։
Հավելյալ փաստաթղթերի փաթեթը և յուրաքանչյուր դեպքի համար նախատեսված դիմումների ձևանմուշները ներկայացված են ուղեցույցում։
Տրամադրման ժամկետը և կարգը
Դրամական միանվագ աջակցությունը տրամադրվում է դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո մինչև 1 ամսվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2018 թվականի օգոստոսի 9-ի N 916-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)
9:00 - 18:00
(+374) 010 29-44-30
9:00 - 18:00
(+374) 010 29-44-30