ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Անշարժ գույք

Մասնակցել սահմանամերձ գյուղական բնակավայրերում տուն կառուցելու ծրագրին

Ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվում սահմանամերձ գյուղական բնակավայրերում և Վայոց Ձորի մարզի Գոմք բնակավայրում բնակելի տուն կառուցելու համար հիպոթեքային վարկ ստացած շահառուներին։ Աջակցությունն ուղղվում է հիպոթեքային վարկի ամենամսյա մայր գումարի և տոկոսագումարների մարմանը։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
մինչև 45 րոպե
Տրամադրման տևողությունը
մինչև 16 աշխատանքային օր

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ծրագրի գործընկեր բանկ կամ վարկային կազմակերպություն՝ հիպոթեքային վարկ ձևակերպելու համար (խնդրում ենք դիտարկել «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում համագործակցող բանկեր» բաժնում նշված բանկերը և վարկային կազմակերպությունները)։

Ծրագրի մասին

Ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվում սահմանամերձ գյուղական բնակավայրերում և Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրում բնակելի տուն կառուցելու նպատակով ծրագրի գործընկեր բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից հիպոթեքային վարկ ստացած անձանց, ովքեր շինթույլտվություն են ստացել մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը։

Իսկ Տավուշի մարզի ԲաղանիսԲերքաբերԿիրանց և Ոսկեպար բնակավայրերում բնակելի տուն կառուցելու դեպքում դեռևս կարելի է դիմել հիպոթեքային վարկ ստանալու համար։


Ներկայացվող պահանջները

Սահմանամերձ գյուղական բնակավայրերում տուն կառուցելու ծրագրին կարող են դիմել․

  • ՔԿԱԳ (Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, տարածված է նաև ЗАГС անվանումը) մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն 1 անչափահաս երեխա և ՀՀ քաղաքացիություն ունեցող ամուսինները,
  • ՔԿԱԳ մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, անչափահաս երեխա չունեցող և ՀՀ քաղաքացիություն ունեցող ամուսինները, եթե նրանց տարիքների հանրագումարը չի գերազանցում 75-ը (ներառյալ),
  • առնվազն 1 անչափահաս երեխա և ՀՀ քաղաքացիություն ունեցող միայնակ ծնողը (այրի)։


Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրում տուն կառուցելու ծրագրին կարող են դիմել․

  • ՔԿԱԳ մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն մեկ 13 տարին չլրացած երեխա և ՀՀ քաղաքացիություն ունեցող այն ամուսինները, որոնք ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում հաշվառված չեն եղել Երևան քաղաքում,
  • ՔԿԱԳ մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն մեկ 13 տարին չլրացած երեխա և ՀՀ քաղաքացիություն ունեցող ամուսինները, որոնցից առնվազն մեկն ուսուցչի պահանջները բավարարող անձ է։

Ուշադրություն
Աջակցություն ստանալու համար կարող են դիմել մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը շինթույլտվություն ստացած անձինք, իսկ Տավուշի մարզի ԲաղանիսԲերքաբերԿիրանց, Ոսկեպար և Վայոց Ձորի մարզի Գոմք բնակավայրերի դեպքում կարելի է նախքան շինթույլտվություն ունենալը դիմել հիպոթեքային վարկ ստանալու համար։


Պահանջվող փաստաթղթերը

Անհրաժեշտ է ծրագրի գործընկեր բանկ կամ վարկային կազմակերպություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • շահառուի և ամուսնու անձնագրերը կամ նույնականացման քարտերը,
  • ամուսնության վկայական (օտարերկրյա պետությունում կազմված փաստաթղթերը պետք է լինեն հյուպատոսական վավերացմամբ և նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ),
  • սահմանամերձ գյուղական բնակավայրում գտնվող հողամասի կամ կիսակառույց տան նկատմամբ սեփականության իրավունքի վկայական,
  • շինթույլտվություն և նախագիծ կամ նախահաշիվ։


Այլ անհրաժեշտ փաստաթղթերի մասին տեղեկատվությունը տրամադրում է բանկը կամ վարկային կազմակերպությունը։


Աջակցության չափը

Ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության չափերն են․

  • սահմանամերձ գյուղական բնակավայրերում և Վայոց ձորի Գոմք բնակավայրում հիպոթեքային վարկի մայր գումարի փոխհատուցում՝ մինչև 16 միլիոն դրամի չափով և վարկի տոկոսադրույքների փոխհատուցում՝ մինչև 13%-ի չափով,
  • Տավուշի մարզի ԲաղանիսԲերքաբերԿիրանց և Ոսկեպար բնակավայրերում տուն կառուցելու համար դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում հաշվառված լինելու դեպքում՝ հիպոթեքային վարկի մայր գումարի փոխհատուցում՝ մինչև 21 միլիոն դրամի չափով և վարկի տոկոսադրույքների փոխհատուցում՝ մինչև 13%-ի չափով։


Տրամադրման ժամկետը և կարգը

Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո առավելագույնը 16 աշխատանքային օրվա ընթացքում։


Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1562-Լ որոշում
  • ՀՀ կառավարության՝ 2014 թվականի դեկտեմբերի 14-ի N 1444-Ն որոշում
  • ՀՀ կառավարության՝ 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1991-Լ որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։ 

Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր