Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ զինվորական կենսաթոշակ և նպաստ
Ծրագիրը նպատակ ունի ապահովել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական կենսաթոշակների և պարգևավճարների տրամադրումը, ինչպես նաև՝ թաղման նպաստի հատկացումը զինվորական կենսաթոշակառուի մահվան դեպքում:
Աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն կամ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային ստորաբաժանում՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։
Ներկայացվող պահանջները
Զինվորական կենսաթոշակ կամ նպաստ ստանալու համար կարող է դիմել այն նախկին զինծառայողը և (կամ) նրա ընտանիքի անդամը, ով՝
- զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ,
- սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ կամ պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ստաժը կազմում է առնվազն 12 օրացուցային տարի, 6 օրացուցային ամիս,
- հաստիքների կրճատման կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ առնվազն 45 տարեկան է և ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ստաժը կազմում է առնվազն 12 օրացուցային տարի, 6 օրացուցային ամիս,
- զինվորական պատճառական կապով հաշմանդամ ճանաչված նախկին զինծառայող է,
- զինծառայողի զոհվելու օրվա դրությամբ համարվում է 18 տարին չլրացած կամ հաշմանդամ ճանաչված կամ 18 տարեկանից բարձր` մինչև 26 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող երեխա,
- զինծառայողի զոհվելու օրվա դրությամբ համարվում է տարիքային կենաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ամուսին և ծնող,
- զինծառայողի զոհվելու օրվա դրությամբ համարվում է իր խնամքի տակ գտնված մինչև 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույր և եղբայր, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը,
- զոհված զինծառայողի մինչև 14 տարեկան երեխային խնամող ընտանիքի այլ անդամն է:
Պահանջվող փաստաթղթերը
Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- զինծառայությունից արձակվելու վերաբերյալ հրամանի քաղվածք,
- 3X4 չափի 1 լուսանկար:
Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- զինծառայությունից արձակվելու վերաբերյալ հրամանի քաղվածք,
- բժկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի որոշում,
- ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացություն,
- 3X4 չափի 1 լուսանկար:
Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- զոհված զինծառայողին զորամասի ցուցակներից հանելու մասին հրամանի քաղվածք,
- բժկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի որոշում,
- զոհված զինծառայողի հետ ազգակցական կապը հավաստող փաստաթուղթ (ամուսնության վկայական, ծննդական),
- 3X4 չափի 1 լուսանկար:
Տրամադրման ժամկետը և կարգը
Զինվորական կենսաթոշակը կամ նպաստը հաստատվում է դիմումի ուսումնասիրությունից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։
9:00 - 18:00
(+374) 010 29-44-30
9:00 - 18:00
(+374) 010 29-44-30