Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ բնակարանային ապահովում որպես զինծառայող կամ զոհված կամ հաշմանդամ զինծառայողի ընտանիքի անդամ
Ծրագիրն ուղղված է ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողներին և նրանց ընտանիքներին։ Ծրագրի շրջանակում պետությունը տրամադրում է․
- բնակարան,
- տնամերձ հողամաս։
Ընդ որում՝ բնակարանային ապահովման աջակցությունը կատարվում է 3 եղանակներից մեկով․
Ներկայացվող պահանջները
Ծրագրին կարող են դիմել Պաշտպանության նախարարության այն զինծառայողները, ովքեր․
- հաշվառվել են բնակարանային ապահովման համար, սակայն ծառայության ընթացքում բնակարանային պայմանների ապահովում չեն ստացել,
- ստանում են երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ,
- առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի են ճանաչվել,
- լրացել է ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը,
- փոխվել է զինվորական պաշտոնը քաղաքացիական ծառայության պաշտոնով,
- կրճատվել է զինվորական հաստիքը։
Աջակցության եղանակները
Բնակարանային ապահովումը կատարվում է աջակցության 3 եղանակներից մեկով՝ ըստ որոնց դիմողը կարող է ձեռք բերել բնակելի տարածք հետևյալ կերպ․
Աջակցության յուրաքանչյուր եղանակի տրամադրման պայմանները ներկայացված են ուղեցույցի համանուն բաժիններում։
Պահանջվող փաստաթղթերը
Բնակարանային ապահովման աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․- բնակարանային հաշվառման մեջ ընդգրկվելու մասին զեկուցագիր,
- անմիջական հրամանատարի (պետի) կողմից տրված ծառայողական բնութագիր,
- ընտանիքի չափահաս անձանց անձնագրերի (հաշվառման էջով), ամուսնության կամ ամուսնալուծության վկայականի (առկայության դեպքում) և անչափահաս երեխաների ծննդյան վկայականների պատճենները,
-
մշտական հաշվառման տեղեկանք վերջին 5 տարվա համար (յուրաքանչյուր հասցեից, որտեղ գրանցված է դիմողը) և փաստացի բնակության մասին տեղեկանք, (եթե տարբերվում է գրանցումից),
-
բնակարանի սեփականության վկայականի պատճեն (կամ սեփականություն հաստատող այլ փաստաթուղթ՝ գնման պայմանագիր, ժառանգության վկայական), եթե բնակարանը դիմողին է պատկանում,
- աղետի գոտու բնակիչների և փախստականների համար՝ տեղեկանք բնակարան չունենալու կամ փոխհատուցում չստանալու վերաբերյալ (առկայության դեպքում):
Աջակցության չափը
Աջակցության չափը հաշվարկվում է նախորդող եռամսյակի շուկայական միջին արժեքների հիման վրա՝ համաձայն ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների։ Իսկ սենյակների թիվը որոշվում է՝ ըստ ընտանիքի անդամների թվի։
Տրամադրման կարգը և ժամկետը
Բնակարանային ապահովման աջակցությունը տրամադրվում է դիմումը հանձնաժողովի անդամների կողմից ուսումնասիրվելուց հետո մինչև 1 ամսվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)
9:00 - 18:00
(+374) 010 29-44-30
9:00 - 18:00
(+374) 010 29-44-30