ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Անվտանգություն և պաշտպանություն

Ստանալ «Զինապահ»-ից ֆինանսական աջակցություն

Ֆինանսական աջակցության կարող են դիմել․

  • մարտական գործողությունների ժամանակ և ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողը,
  • զոհված կամ անհետ կորած զինծառայողի ընտանիքի անդամը, 
  • կամավորագրված անձը, եթե մասնակցել է մարտական գործողություններին։

Ծրագիրը իրականացվում է զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի` «Զինապահ»-ի կողմից:

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
45-50 րոպե
Տրամադրման տևողությունը
Մինչև 1 ամիս

Դիմումները ներկայացվում են հետևյալ պետական մարմիններից մեկի՝ սոցիալական ապահովության բաժին.

  • Պաշտպանության նախարարություն,
  • Ներքին գործերի նախարարություն,
  • Ազգային անվտանգության ծառայություն,
  • Պետական պահպանության ծառայություն:

Ուշադրություն

  • Պետք է դիմել այն պետական մարմին, որտեղի աշխատակից է եղել զինծառայողը։
  • Կամավորագրված անձիք դիմում են միայն Պաշտպանության նախարարություն։

Ներկայացվող պահանջները

Ծրագրի շահառուներն են՝

  • մարտական գործողությունների ժամանակ և ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողը,
  • զոհված կամ անհայտ կորած զինծառայողի ընտանիքի անդամը,
  • կամավորագրված անձը, եթե մասնակցել է մարտական գործողություններին։

Պահանջվող փաստաթղթերը

Անհրաժեշտ է դիմումին կից ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • ամուսնության վկայական (առկայության դեպքում),
  • ծննդյան վկայական, 
  • ուսումնական հաստատության տեղեկանք (զինծառայողի եղբայր/քույր լինելու դեպքում), 
  • ծնողների մահվան վկայական։

Փաստաթղթերի լրացուցիչ փաթեթը ներկայացված է ուղեցույցում։

Աջակցության չափը

Աջակցության չափը կարող է լինել տարբեր և սահմանվում է՝ կախված զինծառայողի զինվորական աստիճանից և դեպքի բնույթից (զոհված, անհայտ կորած, հաշմանդամություն ձեռք բերած): Աջակցության չափի վերաբերյալ մանրամասները ներկայացված են ուղեցույցում։

Տրամադրման ժամկետը և կարգը

Ֆինանսական աջակցությունը տրամադրվում է դիմումի ուսումնասիրությունից հետո 1 ամսվա ընթացքում։

Աջակցության վերաբերյալ մանրամասները ներկայացված են ուղեցույցում։

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը):

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
Երկ-ուրբ ՝ 10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
 0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 29-44-30
(+374) 010 29-46-99
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ պաշտպանության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր