ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Նախնական և միջին մասնագիտական կրթություն

Նախնական և միջին մասնագիտական կրթությունը ՀՀ կրթական համակարգի բաղադրիչներից մեկն է: Կրթական այս համակարգը ներառում է նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ (քոլեջներ, ուսումնարաններ), որոնք տրամադրում են մասնագիտական կրթություն հիմնական կամ միջնակարգ կրթություն ունեցող անձանց:

Կրթության տեսակներ և մակարդակներ

Նախնական և միջին մասնագիտական կրթությունը բաժանվում է 2 հիմնական մակարդակի: Նախնական մասնագիտական կրթությունը միտված է արհեստագործական հմտությունների զարգացմանը, իսկ միջին մասնագիտական կրթությունը՝ ավելի խորը մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորմանը:

Նախնական և միջին մասնագիտական (արհեստագործական) կրթությունը ուսումնական համակարգն է, որը նախատեսված է անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ՝ միաժամանակ ավարտելով հիմնական կրթությունը (օրինակ՝ դպրոցը)։ Այն ուղղված է մասնագիտությունների ուսուցմանը, որոնք պահանջում են գործնական հմտություններ և կիրառելի կարողություններ որոշակի ոլորտներում՝ առանց բարձրագույն կրթության։

Այս կրթությունը ներառում է ինչպես տեսական դասեր, այնպես էլ գործնական ուսուցում, որը օգնում է ուսանողներին ձեռք բերել մասնագիտական որակավորում։

Նախնական կրթությունը սովորաբար տևում է 6 ամսից մինչև 1 տարի։ Կախված ուսումնական հաստատություննից՝ ժամկետները կարող են տարբեր լինել։

Միջին մասնագիտական կրթությունը տևում է 2 տարուց մինչև 5 տարի։

 

Միջին մասնագիտական կրթությունը ավարտելուց հետո տրվում է «մասնագետ» որակավորումը։

Արհեստագործական կրթությունը ավարտելուց հետո տրվում է «արհեստավոր» որակավորումը։

Ընդունելության կարգ և պայմաններ

Ուսումնական հաստատություններն ունեն ընդունելության հստակ սահմանված կարգ: Այն ներառում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ընդունելության ժամկետները և պայմանները: Յուրաքանչյուր հաստատություն կարող է ունենալ լրացուցիչ պահանջներ:

 Ընդունելության համար պահանջվող փաստաթղթերն են՝

  • անձնագիր կամ նույնականացման քարտ կամ ծննդյան վկայական,
  • հանրային ծառայությունների համարը (սոցիալական քարտ),
  • կրթության վկայական/ատեստատ (հիմնական կամ միջնակարգ),
  • զինվորական գրքույկ,
  • լուսանկար։

Ընդունելության գործընթացը ներառում է՝

  • փաստաթղթերի ընդունում,
  • մրցութային ընտրություն՝ ատեստատի միջին գնահատականի հիման վրա,
  • որոշ մասնագիտությունների համար՝ ընդունելության քննություններ,
  • պայմանագրի կնքում,
  • հրամանագրում։
Առցանց ներկայացնել դիմում-հայտ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար
Սկսել

Այո, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություն առցանց դիմում-հայտ ներկայացնելու համար սահմանված է 1,000 դրամ վճար։

Ուսումնական հաստատությունը հաստատում կամ չեղարկում դիմում-հայտը դիմումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ նշելով պատճառը, որն էլ դիմորդը կարող է տեսնել անձնական էջում։

Եթե ընտրած մասնագիտության համար նախատեսված է քննություն, ապա անձնական էջում ցուցադրվում է նաև քննության օրվա և ժամի մասին հաստատության կողմից ուղարկված տեղեկատվությունը։

Դիմում հայտ անհրաժեշտ է ներկյացնել․

  • ոչ ոլորտային մասնագիտություններով` մինչև օգոստոսի 15 ներառյալ` ժամը 18-00-ն,
  • ոլորտային մասնագիտություններով` մինչև օգոստոսի 3-ը ներառյալ` ժամը 18-00-ն։

Քննություններն անցկացվում են․

  • օգոստոսի 5-ից 15-ը ընկած ժամանակահատվածում,
  • հեռակա ուսուցման համար՝ մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ` մինչև ժամը 18-00-ն:
Ուսումնական գործընթաց

Ուսումնառության գործընթացը կազմակերպվում է պետական կրթական չափորոշիչներին համապատասխան: Այն ներառում է տեսական և գործնական պարապմունքներ, ինչպես նաև արտադրական պրակտիկա՝ աշխատանքային փորձ ձեռք բերելու համար:

Ուսումնական գործընթացը ներառում է՝

  • տեսական դասընթացներ,
  • լաբորատոր աշխատանքներ,
  • գործնական պարապմունքներ,
  • արտադրական պրակտիկա,
  • կուրսային աշխատանքներ,
  • ավարտական քննություններ։

Ուսումնառություն և հրամանագրում

Մրցույթով անցած դիմորդը դառնում է ուսանող՝ անձնական գործի ձևակերպումից և տնօրենի հրամանագրումից հետո: Նա ստորագրում է ուսումնական պայմանագիր, որտեղ նշվում են մասնագիտությունը, ուսուցման ձևը, տևողությունը և ուսման վարձի չափը, որը չի կարող փոփոխվել ուսումնառության ընթացքում: Գրանցվելուց հետո ուսանողը ստանում է պայմանագրի օրինակը, ուսանողական տոմս և առաջադիմության գրքույկ:

Երբ դիմորդն անցնում է մրցույթով, և նրա անձնական գործը լիարժեք ձևակերպված է, ուսումնական հաստատության տնօրենը 2 աշխատանքային օրվա ընթացքում հրամանագրում է նրան որպես ուսանող: Ցուցակները հրապարակվում են հաջորդ օրը:

Ուսումնական հաստատությունը պարտավոր է դիմորդին և նրա օրինական ներկայացուցչին ծանոթացնել հաստատության լիցենզիային, կանոնադրությանը, ներքին կանոններին և կրթական ծրագրի մանրամասներին:

Պայմանագրում նշվում է ընտրված մասնագիտությունը, ուսուցման ձևը, ուսման տևողությունը և ուսման վարձի ընդհանուր գումարը՝ բաժանված ըստ տարիների: Կարևոր է իմանալ, որ սահմանված ուսման վարձը չի կարող փոփոխվել ուսումնառության ընթացքում:

Ուսանողը ստանում է պայմանագրի իր օրինակը, ուսանողական տոմս և առաջադիմության գրքույկ:

Առկա ուսուցման դեպքում՝ մինչև 25 ուսանող, իսկ հեռակա ուսուցման դեպքում՝ մինչև 20 ուսանող:

Բնօրինակ փաստաթղթերը վերադարձվում են դիմորդին: Պատճենները և քննական աշխատանքները պահպանվում են հաստատությունում 6 ամիս, որից հետո ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:

Ուղեցույցը կազմվել է՝ համաձայն «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության» մասին ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության՝ 2012 թվականի ապրիլի 5-ի N 254-Ն որոշման։

Աջակցության ծրագրեր

Ֆինանսական աջակցության համակարգը հնարավորություն է տալիս ուսանողներին ստանալ պետական ուսանողական նպաստներ, կրթաթոշակներ, ուսման վարձի զեղչեր և վարկեր: Հատուկ ուշադրություն է դարձվում սոցիալապես խոցելի խմբերին, ինչպես նաև բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին: Ֆինանսական աջակցության ծրագրերը մշակվում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից։

Կրթություն

Աջակցության ծրագիր
Ստանալ նախնական և միջին մասնագիտական ուսման վճարի փոխհատուցում
Իմանալ ավելին
Աջակցության ծրագիր
Ստանալ գիտական միջոցառումների անցկացման ֆինանսական աջակցություն
Իմանալ ավելին
Աջակցության ծրագիր
Ստանալ ավիատոմսի ծախսի փոխհատուցում՝ միջազգային միջոցառումներին մասնակցելու համար
Իմանալ ավելին

Հաշմանդամություն

Աջակցության ծրագիր
Ստանալ հաշմանդամություն ունեցող անձանց համար խելամիտ հարմարեցումներ
Իմանալ ավելին
Այս էջը օգտակա՞ր էր