Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ աջակցություն անվասայլակ, հենակ, լսողական սարք կամ այլ աջակցող միջոց ձեռք բերելու համար
Ծրագրի շրջանակներում տրամադրվում է հավաստագիր, որի միջոցով հնարավոր է ստանալ փոխհատուցում աջակցող միջոցներ (անվասայլակ, քայլակ, հենակ, ձեռնափայտ, լսողական սարք և այլն) ձեռք բերելու համար։
Աջակցության ծրագրին դիմելու համար նախ անհրաժեշտ է գրանցվել Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակում։ Դրա համար անհրաժեշտ է՝
- գրանցվել «ԵսԵմ» նույնականացման կամ էլեկտրոնային փոստի միջոցով,
- նշել քաղաքացիությունը, այնուհետև լրացնել անհրաժեշտ տվյալները,
- մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեին ստացված կոդը, այնուհետև՝ բջջային հեռախոսահամարին ստացված կոդը,
- ստեղծել գաղտնաբառ և հաստատել այն:
Հարթակում գրանցվելուց հետո աջակցություն ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է՝
- մուտք գործել հարթակ «ԵսԵմ» նույնականացմամբ կամ լրացնելով էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը,
- սեղմել «Ուղարկել դիմում, հարցում կամ բողոք» պատուհանի «Ուղարկել» կոճակը,
- բացվող էջում ընտրել «Դիմում» տարբերակը,
- ընտրել դիմումատուի տեսակը՝ «Անհատ»,
- բացվող էջում ընտրել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» պետական մարմինը, որին ուղղված է դիմումը,
- լրացնել նշված դիմումի ձևը, կցել անհրաժեշտ փաստաթղթերը և սեղմել «Առաջ» կոճակը։
Դիմումի ընթացքին հնարավոր է հետևել անձնական էջում առկա հսկիչ կոդի միջոցով։
Ներկայացվող պահանջները
Աջակցող միջոցների հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է ունենալ բժշկական կազմակերպության կողմից տրված և հաստատված հաշմանդամության կարգ։
Պահանջվող փաստաթղթերը
Անվասայլակների, քայլակների, հենակների, ձեռնափայտերի, ստորին և վերին վերջույթների պրոթեզների, լսողական սարքերի և այլ աջակցող միջոցների պետական հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմումի ձևը և վերբեռնել հետևյալ փաստաթղթերի լուսապատճենները՝
- անձը հաստատող փաստաթուղթ,
- սոցիալական ապահովության քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք,
- ներկայացուցչի դիմելու դեպքում՝ շահառուի կողմից գրավոր լիազորագիր և ներկայացուցչի անձնագիր,
- ՀՀ մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը,
- ապաստան հայցողի դեպքում՝ ապաստան հայցողի վկայականը,
- փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ,
- բժշկասոցիալական փորձաքննական որոշումը կամ ֆունկցիոնալության գնահատման որոշումը։
Անհրաժեշտության դեպքում հնարավոր է հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու կարիք առաջանա։
Աջակցության չափը
Աջակցող միջոցների հավաստագիրը տրամադրվում է անվճար։ Սակայն, եթե շահառուի նախընտրած աջակցող միջոցների գինը բարձր է հավաստագրի համար սահմանված գնային արժեքից, ապա շահառուն իր ցանկությամբ կարող է ձեռք բերել նշված աջակցող միջոցները` վճարելով արժեքի տարբերությունը:
Տրամադրման ժամկետը և կարգը
- Ներկայացված փաստաթղթերում անճշտություններ կամ անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում միասնական սոցիալական ծառայության կենտրոնը (ՄՍԾ) 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմողին: Ճշտված և լրացված փաստաթղթերն ստանալուց հետո հավաստագիրը ձևավորվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում:
- Հավաստագիրը ձևավորվելուց հետո դիմողին տրամադրվում է հավաստագրի պատճենը և այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը։
- Հավաստագիրն ուժի մեջ է տրամադրելուց հետո 180 օրացուցային օր:
- Դեկտեմբերի 15-31-ը ընկած ժամանակահատվածում աջակցող միջոցներ չեն տրամադրվում, ընդ որում՝ նշված օրերը հավաստագրի հիման վրա տրվող աջակցող միջոցների դեպքում օրացուցային օրերի մեջ չեն հաշվարկվում։
Հղում օրենսդրությանը
-
ՀՀ կառավարության՝ 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշում
-
«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենք
-
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83