Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ հաշմանդամություն ունեցող անձանց օգնականի ծառայություն
Ծառայության նպատակն է աջակցելու հաշմանադամություն ունեցող անձնանց, ստեղծելու նրանց համար անկախ և լիաժեք կյանք՝ ներգրավելով նրանց իրենց բնակության համայնքում, ինչպես նաև՝ ստեղծելով սոցիալական շփման համար բնականոն միջավայր։
Անձնական օգնականի ծառայությունը ստանալու համար հաշմանդամություն ունեցող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը պետք է այցելի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ներկայացնելով դիմում:
Ծրագրի մասին
Ծառայությունը նախատեսված է հենաշարժական, տեսողության և հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի (մտավոր խնդիրներով անձանց պարագայում նաև՝ միջին աստիճանի) սահմանափակում ունեցող 15 տարին լրացած անձանց համար:
Ներկայացվող պահանջները
Ծառայությունից կարող են օգտվել 15 տարին լրացած հաշմանդամություն ունեցող այն անձինք, ովքեր աշխատում են կամ սովորում, կամ գրավոր հավաստիացնում են, որ առաջիկա 3 ամիսների ընթացքում սկսելու են աշխատել կամ սովորել։
Պահանջվող փաստաթղթերը
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում և հաշմանդամության կարգը հավաստող փաստաթուղթ՝ տրված բժշկական կազմակերպության կողմից։
Աջակցության չափը
Հաշմանդամություն ունեցող անձնանց համար անձնական օգնականի ծառայության մեկ ժամվա արժեքն է 1,050 ՀՀ դրամ։
Ընդ որում՝ անձնական օգնականի ծառայության համար գործում են ամսական առավելագույն ժամանքանակներ, որոնք կախված են հաշմանդամության աստիճաններից։
Այսպես՝
- ֆունկցիոնալության խորը սահմանափակում ունեցող հաշմանդամություն ունեցող անձի դեպքում՝ ամսական 140 ժամ,
- ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձի դեպքում՝ ամսական 120 ժամ,
- ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձի դեպքում՝ ամսական 100 ժամ։
Տրամադրման ժամկետը և կարգը
Ծառայությունը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության` 2024 թվականի հունիսի 6-ի N 853-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83