Կրթություն

Ներկայացնել հայտ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար

Նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն դիմելու, դիմում–հայտերը լրացնելու, պահանջվող փաստաթղթերը հաստատություն ներկայացնելու գործընթացը իրականացվում է էլեկտրոնային եղանակով։

Հղումն ակտիվանում է միայն ծրագրի անցկացման ընթացքում
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
1,000 դրամ
Տրամադրման տևողությունը
3 աշխատանքային օր

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։

Հայտագրվելու համար գրանցվելուց և նույնականանալուց հետո անհրաժեշտ է․

  • մուտք գործել hayt-college.emis.am,
  • լրացնել անհրաժեշտ տվյալները,
  • ընտրել ուսումնական հաստատությունը և նախընտրած մասնագիտությունը։


Պահանջվող տվյալները

  • անձնագիր կամ նույնականացման քարտ կամ ծննդյան վկայական,
  • հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ),
  • կրթության վկայական/ատեստատ (հիմնական կամ միջնակարգ)։

Վճարման չափը

Միջին մասնագիտական ուսումնական հաստատություն հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է 1,000 դրամ վճարել հայտագրման համակարգի գրանցման էջում նշված հաշվեհամարին և վճարման անդորրագիրը կցել նույն էջի համապատասխան դաշտում։

 

Տրամադրման ժամկետը և կարգը

Ուսումնական հաստատությունը կհաստատի կամ կչեղարկի հայտագրումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ նշելով պատճառը, որն էլ դիմորդը կարող է տեսնել անձնական էջում։ Եթե ընտրած մասնագիտության համար նախատեսված է քննություն, ապա անձնական էջում ցուցադրվում է նաև քննության օրվա և ժամի մասին հաստատության կողմից ուղարկված տեղեկատվությունը։

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2012 թվականի ապրիլի 5-ի N 245-Ն հրաման

Հրամանը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։

Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-99

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր