Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ հաշմանդամության նպաստ
Հաշմանդամության նպաստ նշանակվում է այն հաշմանդամություն ունեցող անձին, որը չի կարող ստանալ կենսաթոշակ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխային։
ՀՀ-ում հաշմանդամության նպաստ ստանալու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոն։
Ներկայացվող պահանջները
Հաշմանդամության նպաստը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է բժշկասոցիալական փորձաքննություն անցնելու օրվանից հետո 3 ամսվա ընթացքում։
Պահանջվող փաստաթղթերը
Հաշմանդամության նպաստ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում,
- նույնականացման քարտ կամ անձնագիր,
- սոցիալական քարտ (նույնականացման քարտի առկայության դեպքում անհրաժեշտ չէ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանք,
- բժշկասոցիալական փորձաքննության արդյունքի քաղվածքը՝ տրված բժշկական հաստատության կողմից,
- օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ ացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ։
- փախստականի կարգավիճակ ունեցող անձի դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ։
Աջակցության չափը
Կախված հաշմանդամության կարգից (ֆունկցիոնալության աստիճան)՝ նպաստի չափը կարող է կազմել․
- ամսական 39,000 դրամ՝ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար,
- ամսական 37,500 դրամ՝ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար,
- ամսական 36,000 դրամ՝ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Դիմումը ուսումնասիրվում է սոցիալական ծառայության աշխատակցի կողմից։
- 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուն ծանուցվում է նպաստի հաստատման կամ մերժման մասին։
Հղում օրենսդրությանը
- «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։
09:00-18:00
Հեռախոսահամար`
Թեժ գիծ՝ 114
Տելեգրամյան ալիք
09:00-18:00
Հեռախոսահամար`
Թեժ գիծ՝ 114
Տելեգրամյան ալիք