Ստանալ ավիատոմսի ծախսի փոխհատուցում՝ միջազգային միջոցառումներին մասնակցելու համար
Ծրագրի նպատակն է աջակցել երիտասարդներին մասնակցելու միջազգային տարբեր միջոցառումների, ներկայացնելու իրենց փորձն ու աշխատանքները, ինչպես նաև ձեռք բերելու նոր գիտելիքներ և զարգացնելու իրենց կարողությունները։
Ծրագրի շրջանակում փոխհատուցվում է միջոցառմանը մասնակցելու նպատակով ձեռք բերվող ավիատոմսի ծախսը։
Փոխհատուցում ստանալու համար միջոցառմանը մասնակցելուց առնվազն 14 աշխատանքային օր առաջ անհրաժեշտ է գրավոր դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարություն՝ ներկայացնելով դիմում-հայտը և պահանջվող փաստաթղթերի փաթեթը։
Ծրագրի մասին
Աջակցության ծրագրով փոխհատուցվում է ավիատոմսի արժեքը՝ 16-ից 30 տարեկան երիտասարդների համար՝ հետևյալ միջոցառումներին մասնակցելու դեպքում՝
Երիտասարդաներին կամ երիտասարդական հասարակական կազմակերպությունների անդամներին՝ միջազգային երիտասարդական միջոցառումներին, այդ թվում համաժողովներ, աշխատաժողովներ, լրացուցիչ և շարունակական կրթության դաընթացների և երիտասարդների կարողություններին ուղղված այլ միջոցառումներին մասնակցության համար հետևյալ ուղղվածություններով՝
- երիտասարդական աշխատողի վերապատրաստում,
- երիտասարդական կենտրոնների գործունեության կազմակերպման մեթոդաբանություն,
- ժողովրդավարական և քաղաքացիական կարողություն,
- առաջնորդություն,
- երիտասարդների ինքնակազմակերպում/համախմբում,
- հակակոռուպցիոն մտածելակերպ,
- ֆինանսական գրագիտություն,
- մեդիագրագիտություն, թվային գրագիտություն և կիբեռգրագիտություն,
- ոչ ֆորմալ կրթական գործիքակազմով մասնագիտական վերապատրաստման ծրագրեր,
- մասնագիտական կողմնորոշման դասընթացներ,
- ձեռնարկատիրական հմտություններ,
- բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավրման կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ,
- առողջ ապրելակերպ,
- փափուկ հմտություններ,
Երիտասարդ մասնագետներին՝
- կրթական,
- գիտական,
- մշակութային,
- մարզական և հանրային կյանքի այլ ոլորտներում (առողջապահական, բնապահպանական) կազմակերպվող միջազգային դասընթացներին, աշխատաժողովներին, համաժողովներին և խորհրդաժողովներին և կարողությունների զարգացման հնարավոր այլ միջոցառուներին մասնակցելու համար բացառապես բոլոր այն դեպքերում, երբ այդ միջոցառումների խորագրում շեշտադրված է միջոցառումների երիտասարդական բնույթը կամ երիտասարդների՝ առաջնային թիրախ լինելը:
Ներկայացվող պահանջները
- Փոխհատուցումը տրամադրվում է միայն միջոցառման սկզբից առավելագույնը 2 օր առաջ և ավարտից առավելագույնը 2 օր հետո ընկած ժամանակահատվածի համար:
- Միայն էկոնոմ դասի ավիատոմսերն են ենթակա փոխհատուցման:
- Ավիատոմսը պետք է ձեռք բերվի էլեկտրոնային եղանակով՝ նախապատվությանը տրամադրելով ավիաընկերության պաշտոնական կայքում առաջարկվող տարբերակներին: Եթե դա հնարավոր չէ, անհրաժեշտ է կատարել գնանշման հարցում առնվազն 3 կազմակերպությունից: Գնանշման դեպքում համապատասխան հիմնավորող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նախարարություն:
- Միևնույն անձին նույն ֆինանսական տարվա ընթացքում մեկ անգամից ավելի փոխհատուցում չի տրամադրվում:
Պահանջվող փաստաթղթերը
Փոխհատուցումը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը մեկնումից առնվազն 14 օր առաջ.
- դիմում-հայտ,
- անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
- միջոցառմանը մասնակցելու պաշտոնական հրավեր,
- հրավերի հայերեն թարգմանությունը՝ հաստատված ՀՀ արդարադատության նախարարության կողմից որակավորում ստացած թարգմանչի կողմից։
Տրամադրման ժամկետն ու կարգը
- Դրական եզրակացության դեպքում 5 աշխատանքային օրում կնքվում է պայմանագիր:
- Վճարումն իրականացվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Հղում օրենսդրությանը
ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ 2019 թվականի սեպտեմբերի 5-ի N 614-Ա/2 հրաման
Հրամանը հնարավոր է գտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ escs.gov.am-ում։
(+374) 010 59-96-99 (642)
(+374) 010 59-96-99 (643)
(+374) 010 59-96-99 (642)
(+374) 010 59-96-99 (643)