Ծրագրի շրջանակում նախատեսվում է նպաստել հողերի միավորմանը (կոնսոլիդացիային), հողերի շուկայի զարգացմանը և հողերի օգտագործման մակարդակի բարձրացմանը։
This site is new, your feedback will help us improve it.
Գյուղատնտեսության աջակցություն
Services for farmers
Ծրագրի նպատակն է ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ լիզինգի մեխանիզմների կիրառմամբ մատակարարել սարքավորումներ։
Ծրագրի հիմնական նպատակը լիզինգային պայմանագրերի միջոցով գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծումն է։
Ծրագրի հիմնական նպատակն է ներդրումային ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, տեղական արտադրության խթանմանը։
Ծրագրի նպատակն է գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման, դրանց մշակության արդյունավետության բարձրացման, համախառն արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը, ինչպես նաև բարելավել գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշները:
Ծրագրի իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը:
Ծրագրի հիմնական նպատակը հանրապետության տարածքում գործող գյուղատնտեսական հումք մթերող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման միջոցով վարկավորման մատչելիության մակարդակի բարձրացումը և մթերված հումքի արժեքը կարճ ժամկետում վճարման ապահովումն է:
Ծրագրի շրջանակներում ԱԱՀ վճարող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին տրամադրվում է փոխհատուցում ՀՀ պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումարի 75%-ի չափով։ Ծրագրի նպատակն է խրախուսել սպանդանոցային սպանդը, ստեղծել հավասար մրցակցային պայմաններ և ազգաբնակչության համար ապահովել որակյալ ու անվտանգ մսամթերքի մատակարարումներ։
Ծրագրի նպատակն է գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցված մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման արդի համակարգերում ներդրում կատարած ջրօգտագործողների ընկերությունների անդամներին 5 տարի ժամկետով ոռոգման ջրի վարձավճարի պետական աջակցություն ցուցաբերելուն, որի միջոցով կխթանվի գյուղատնտեսական հողատարածքներում ոռոգման արդյունավետ եղանակների կիրառումը:
Ծրագրի նպատակն է հողերի միավորման պետական աջակցության միջոցով խթանել արտադրողականության բարձրացմանը և ինքնարժեքի իջեցմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, հողերի նպատակային օգտագործմանը և արդյունավետ կառավարմանը, նպաստել գյուղատնտեսության ոլորտում ներդրումների ծավալների ավելացմանը և մրցունակության բարձրացմանը։
Ծրագրի շրջանակներում գյուղատնտեսությամբ զբաղվողներին տրամադրվում է աջակցություն այգեգործության զարգացման նպատակով։ Աջակցությունը տրամադրվում է վարկերի տոկոսադրույքների մարման (սուբսիդավորման) միջոցով։
Աջակցությունն ուղղված է՝
- խաղողի, ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնմանը,
- ոռոգման արդիական համակարգերի և ջրավազանների կառուցմանը կամ ընդլայնմանը,
- բազմամյա տնկարկներում կարկտապաշտպան ցանցերի ներդրմանը,
- ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի (ծնեբեկ, բրյուսելյան և պեկինյան կաղամբ, ցուկինի, քաղցր եգիպտացորեն և այլն) մշակմանը:
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների մակերեսի, արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը՝ պետական աջակցությամբ տնտեսավարողներին մատչելի վարկային ռեսուրսներ տրամադրելու միջոցով։
Ծրագրի նպատակը ՀՀ-ում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով հնարավորություն ընձեռել ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ (ԽԵԿ)։