This service is only available offline, we are working on an online version
BETA
This site is new, your feedback will help us improve it.
Support program
Agriculture and environment
Ստանալ սպանդանոցային ծառայությունների մատուցման աջակցություն
Ծրագրի շրջանակներում ԱԱՀ վճարող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին տրամադրվում է փոխհատուցում ՀՀ պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումարի 75%-ի չափով։ Ծրագրի նպատակն է խրախուսել սպանդանոցային սպանդը, ստեղծել հավասար մրցակցային պայմաններ և ազգաբնակչության համար ապահովել որակյալ ու անվտանգ մսամթերքի մատակարարումներ։
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Processing duration
25 աշխատանքային օր
Պահանջները, որոնց անհրաժեշտ է բավարարել
Աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է՝
- լինել ԱԱՀ վճարող համարվող տնտեսվարող,
- գնել գյուղատնտեսական կենդանիներ ֆերմերային տնտեսությունից և ֆիզիկական անձից,
- իրականացնել սպանդանոցային սպանդ և մսամթերք վաճառել,
- աջակցության տրամադրման նպատակով էկոնոմիկայի նախարարություն դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունենալ չվճարված հարկեր,
- դիմումի ներկայացման պահին նախորդող 12 ամիսների, իսկ 12 ամսից պակաս ժամկետով ԱԱՀ վճարող համարվելու դեպքում՝ այդ ամիսների համար ներկայացրած լինել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ (հաշվետվություններ)։
Պահանջվող փաստաթղթեր
Աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝
- խոշոր եղջերավոր կենդանիների գնման համար ստացված՝ վաճառքը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա կազմված տեղեկանքը։ Ընդ որում՝ առաջին անգամ դիմում ներկայացնելու դեպքում այս տեղեկանքը ներկայացվում է նախորդող 3 ամիսների համար, իսկ ամեն հաջորդ անգամ դիմելու դեպքում՝ դիմումի ներկայացմանը նախորդող 1 ամսվա համար,
- դիմումի ներկայացման ամսին նախորդող ամսվա ընթացքում խոշոր եղջերավոր կենդանիների մսեղենի վաճառքը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա կազմված տեղեկանք,
- խոշոր եղջերավոր կենդանիների տեղափոխման անասնաբուժական վկայականների պատճենները,
- տնտեսավարողի հիմնադիր կամ ավելի քան 10% բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց և նրանց ընտանիքի անդամների անուններն ու ազգանունները։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Տնտեսավարողն աջակցության ստացման դիմումը ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացնում է մինչև տվյալ ամսվա գործունեությանը հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը ներառյալ։
- Դիմումը մուտքագրվելու օրվան հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում կատարվում է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն։
- Ուսումնասիրության դրական պատասխանի դեպքում տնտեսվարողի և Էկոնոմիկայի նախարարության միջև կնքվում է աջակցության տրամադրման պայմանագիր, և 5 աշխատանքային օրվա ընթացքում աջակցության գումարը փոխանցվում է տնտեսավարողին։
Ծրագրից շահառուները կարող են օգտվել մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը։
Հղում օրենսդրությանը՝
ՀՀ կառավարության՝ 2024 թվականի օգոստոսի 1-ի N 1176-Լ որոշում
Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06
Service provided by
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Processing duration
25 աշխատանքային օր
Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06
Was this page useful?