This site is new, your feedback will help us improve it.
Դիմել գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրին
Ծրագրի հիմնական նպատակը լիզինգային պայմանագրերի միջոցով գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծումն է։
Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի հիմնական նպատակը տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ, գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է։
Աջակցման ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է՝
- Ներկայացնել դիմում-հայտ ծրագրի մասնակից ֆինանսական կառույցին։
- Ֆինանսական կառույցի ֆինանսական վարկունակության պահանջը բավարարելու դեպքում կնքել լիզինգի պայմանագիր։
Աջակցման ծրագրին դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը՝
Ծրագրին մասնակցության անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում են մասնակից ֆինանսական կառույցները՝ ներքին կանոնակարգերին համապատասխան:
Ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին տրամադրվում է հետևյալ գյուղատնտեսական տեխնիկան՝
- տրակտորներ՝ տարբեր մակնիշների,
- կոմբայններ,
- հավաքիչ-մամլիչներ,
- շարքացաններ,
- գութաններ,
- խոտհնձիչներ,
- կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ,
- կուլտիվատորներ, ֆրեզներ,
- սրսկիչներ,
- տրակտորային կցասայլակներ,
- այլ գյուղատնտեսական տեխնիկա։
Ուշադրություն
Ծրագրի շրջանակում նույն լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 250 մլն դրամը։
Տրակտորներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա միևնույն լիզինգառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում մարման ժամկետը կարող է սահմանվել 6 տարի։ Լիզինգի մայր գումարի և տոկոսադրույքի վճարման համար դադարի շրջաններ սահմանաված է տարեկան մինչև 6 ամիս ժամկետով։
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06