This site is new, your feedback will help us improve it.
Դիմել տավարաբուծության զարգացման աջակցության ծրագրին
Ծրագրի նպատակը ՀՀ-ում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով հնարավորություն ընձեռել ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ (ԽԵԿ)։
Ծրագրի մասին
Ծրագրի նպատակը ՀՀ-ում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով հնարավորություն ընձեռել ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ (ԽԵԿ)։
Վարկը տրամադրվում է հետևյալ պայմաններով՝
- Վարկի տոկոսադրույքը՝
ՀՀ-ում աճեցված տոհմային ԽԵԿ ձեռք բերելու համար 2% տոկոսադրույքով,
ներկրված ԽԵԿ ձեռք բերելու համար՝ 3% տոկոսադրույքով,
սահմանամերձ համայնքների տնտեսավարողներին կամ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 0%, - մարման ժամկետը՝ մինչև 5 տարի,
- մայր գումարի արտոնյալ ժամկետ՝ առավելագույնը 12 ամիս։
Մեկ շահառուի վարկի առավելագույն չափ է սահմանվել 300 մլն դրամը։
Դիմելու կարգ
Ծրագրից օգտվելու համար անհարժեշտ է՝
- դիմել ծրագրին միացած ֆինանսական կառույցներին, ներկայացնել Տոհմային ԽԵԿ ձեռք բերելու վերաբերյալ դիմում-հայտ՝ նշելով դրանց քանակը, ձեռք բերման վայր(եր)ը (հասցե), ներմուծման դեպքում՝ ներկրման ժամկետները,
- միաժամանակ անհրաժեշտ է Էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել ձեռք բերման ենթակա խոշոր եղջերավոր կենդանիների տոհմային վկայականները և քարտերը։
Ֆինանասական կառույցի վարկունակության պահանջները բավարարելու դեպքում վարկի գումարը անկանխիկ եղանակով, փուլ առ փուլ կամ միանվագ եղանակով փոխանցվում է շահառուին։
Անհրաժեշտ փաստաթղթեր
Տոհմային ԽԵԿ ձեռք բերելուց (ներկրելուց) հետո ֆինանսական կառույցին ներկայացնել՝
- ձեռքբերման պայմանագրի պատճենը,
- ձեռք բերված կենդանիների տոհմային հավաստագրերը (վկայականը, քարտը),
- կենդանիների դիմաց վճարման անդորագրերը, հաշիվ ապրանքագրերը,
- փոխադրող ընկերության հետ պայմանագրի պատճենը (առկայության դեպքում),
- կենդանիների առողջական վիճակը հավաստող անասնաբուժական վկայականը (ներկրման դեպքում արտահանվող երկրում տրված ձևը ևս),
- համայնքում կենդանիների հաշվառման տեղեկանքը,
- բանկային հաշվեհամարը։
Տոհմային ԽԵԿ ձեռք բերելուց (ներկրելուց) հետո Էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել՝
- ձեռքբերման պայմանագրի պատճենը,
- ձեռք բերված կենդանիների տոհմային հավաստագրերը (վկայականը, քարտը),
- համայնքում կենդանիների հաշվառման տեղեկանքը։
Խորհրդատվություն, օգտակար հղումներ
ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ (+374) 11 523 411, (+374) 11 597 254, (+374) 11 297 428, (+374) 11 529 231,
ՀՀ ԷՆ Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչություն (հեռ՝ (+37411) 529 333, (+37411) 597 129:
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06