This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով վարկերի սուբսիդավորում
Ծրագրի հիմնական նպատակը հանրապետության տարածքում գործող գյուղատնտեսական հումք մթերող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման միջոցով վարկավորման մատչելիության մակարդակի բարձրացումը և մթերված հումքի արժեքը կարճ ժամկետում վճարման ապահովումն է:
Սույն ծրագրի շրջանակներում վարկերը տրամադրվում են հետևյալ նպատակներով՝
- պտուղբանջարեղենի գնումներ,
- խաղողի գնումներ,
- կաթի գնումներ,
- սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների գնումներ,
- շինշիլայի գնումներ։
Ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի առավելագույն տոկոսադրույք չի սահմանվում։ Սուբսիդավորվելու է վարկի տոկոսադրույքի տարեկան 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը), իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող և նույն վայրերում գյուղատնտեսական հումք մթերող և վերամշակող տնտեսավարողների համար՝ 12 տոկոսային կետին համաժեք մասը։
Դիմելու համար անհրաժեշտ է՝
- Գյուղացիական տնտեսությունների հետ կնքել հումքի գնման պայմանագիր,
- դիմել ծրագրի շրջանակում Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցող ֆինանսական կառույցներից որևէ մեկին՝ կցելով կնքված պայմանագրերը։
Պահանջվող փաստաթղթերը
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է այն ֆինանսական կառույցը, որի հետ կնքվելու է լիզինգային պայմանագիրը։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Տրամադրվում է 3 տարի մարման և 12 ամիս արտոնյալ ժամկետ՝ խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի համար,
- 1.5 տարի մարման և 6 ամիս արտոնյալ ժամկետ՝ խաղողից բացի այլ գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի համար,
- սառնարանային պահպանության ու արտահանման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին պտուղբանջարեղենի և խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի չափը հաշվարկվում է գյուղատնտեսական հումքի գնման այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև 2024թ. օգոստոսի 1-ը,
- խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի չափը հաշվարկվում է գյուղատնտեսական հումքի գնման այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև 2024թ. օգոստոսի 1-ը,
- պտուղբանջարեղենի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի չափը հաշվարկվում է գյուղատնտեսական հումքի գնման այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև 2024թ. հոկտեմբերի 1-ը։
Հղում օրենսդրությանը
ՀՀ Կառավարության 28 փետրվարի 2019 թվականի N 201-Լ որոշում
Օգտակար հղումներ՝
Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ +374 11 523 411, +374 11 597 254, +374 11 297 428, +374 11 529 231,
Ագրովերամշակման վարչություն՝ +374 11 230 180, +374 11 235 471, +374 11 597 236, +374 11 597 258։
ԹԵԺ ԳԻԾ` 81-40
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06