This site is new, your feedback will help us improve it.
Դիմել գյուղնշանակության հողերի միավորման աջակցության ծրագրին
Ծրագրի նպատակն է հողերի միավորման պետական աջակցության միջոցով խթանել արտադրողականության բարձրացմանը և ինքնարժեքի իջեցմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, հողերի նպատակային օգտագործմանը և արդյունավետ կառավարմանը, նպաստել գյուղատնտեսության ոլորտում ներդրումների ծավալների ավելացմանը և մրցունակության բարձրացմանը։
Ծրագրի մասին
Ծրագրի նպատակն է հողերի միավորման պետական աջակցության միջոցով խթանել արտադրողականության բարձրացմանը և ինքնարժեքի իջեցմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, հողերի նպատակային օգտագործմանը և արդյունավետ կառավարմանը, նպաստել գյուղատնտեսության ոլորտում ներդրումների ծավալների ավելացմանը և մրցունակության բարձրացմանը։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2023-2025 թթ.-ին և ընդգրկելու է ՀՀ ամբողջ տարածքը։
Այն իրականացվելու է միավորված (կոնսոլիդացված) հողամասում շահառուի կողմից իրականացված աշխատանքների համար փաստացի կատարված ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։ Ծրագրով չնախատեսված աշխատանքների կատարման համար փոխհատուցում չի տրամադրվում:
Միավորված (կոնսոլիդացված) հողամասի հանրագումարային մակերեսը պետք է կազմի առնվազն 10 հա, ընդ որում՝ փոխհատուցումը տրամադրվում է ոչ ավելի, քան 200 հա (ներառյալ) միավորված հողամասում կատարված աշխատանքների դիմաց։
Միավորված հողամասի ընդհանուր մակերեսում՝
- առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի միավորների քանակը պետք է լինի 10-30 հա միավորված հողամասի դեպքում առնվազն 5 միավոր, 30-100 հա միավորված հողամասի դեպքում՝ առնվազն 10 միավոր, 100-200 հա միավորված հողամասի դեպքում՝ առնվազն 20 միավոր, ընդ որում՝ նշված միավորները չեն ներառում մինչև փոխհատուցման պայմանագրի կնքումը շահառուին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի միավորների քանակը,
- մինչև փոխհատուցման պայմանագրի կնքումը շահառուին սեփականության իրավունքով պատկանող հողամասի/հողամասերի ընդհանուր մակերեսի չափը չի կարող գերազանցել միավորված հողամասի ընդհանուր մակերեսի 20%-ը,
- առանձին գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր հողամասի ձեռքբերումը, պետք է իրականացվի փոխհատուցման պայմանագրի կնքումից հետո,
- միավորվող առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքները պետք է գրանցված լինեն փոխհատուցման պայմանագրի կնքման օրվանից առնվազն 2 տարի առաջ։
Շահառուներն ազատվում են ծրագրի շրջանակներում հողերի միավորման (կոնսոլիդացիայի) պայմանագրերը վավերացնելու համար նոտարական գործողություններ իրականացնող մարմիններում պետական տուրքի, ինչպես նաև սեփականության իրավունքը գրանցելու համար պետական տուրքի վճարումներից:
Ովքե՞ր կարող են դիմել
Ծրագրի շահառու կարող են դառանալ ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը։
Դիմելու կարգ
Ծրագրի շահառու դառալու համար անհրաժեշտ է՝
- մինչև հողերի գնման և միավորման աշխատանքներ սկսելը ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել դիմում և տեղեկանք ՀՀ կադաստրի կոմիտեից՝ անշարժ գույքի միավորների նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ,
- կնքել փոխհատուցման պայմանագիր։
Այնուհետ յուրաքանչյուր եռամսյակի վերջին աշխատանքային օրը շահառուն պարտավոր է Էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել հաշվետվություն, որը ներառում է շահառուի կողմից տվյալ եռամսյակի ընթացքում իրականացված՝ հողամասերի ձեռքբերման և դրանց միավորման գործընթացների, իսկ միավորման գործընթացները սույն ծրագրին համապատասխան և օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտելուց հետո՝ միավորված հողամասում ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման վերաբերյալ տեղեկատվություն։
Անհրաժեշտ փաստաթղթեր
- Դիմում,
- տեղեկանք ՀՀ կադաստրի կոմիտեից,
- փոխհատուցում տրամադրելու մասին պայմանագիր
- եռամսյակային հաշվետվություն։
Խորհրդատվություն, օգտակար հղումներ
ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչություն (հեռ.՝ (+37411) 297 338),
ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչություն՝ (հեռ.՝ (+37411) 523 793),
ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ (+374) 11 523 411, (+374) 11 597 254, (+374) 11 297 428, (+374) 11 529 231,
Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԷՆ։
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06