This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցում
Ծրագրի նպատակն է գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցված մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման արդի համակարգերում ներդրում կատարած ջրօգտագործողների ընկերությունների անդամներին 5 տարի ժամկետով ոռոգման ջրի վարձավճարի պետական աջակցություն ցուցաբերելուն, որի միջոցով կխթանվի գյուղատնտեսական հողատարածքներում ոռոգման արդյունավետ եղանակների կիրառումը:
Ծրագրի մասին
Ծրագրի նպատակն է գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցված մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման արդի համակարգերում ներդրում կատարած ջրօգտագործողների ընկերությունների անդամներին 5 տարի ժամկետով ոռոգման ջրի վարձավճարի պետական աջակցություն ցուցաբերելուն, որի միջոցով կխթանվի գյուղատնտեսական հողատարածքներում ոռոգման արդյունավետ եղանակների կիրառումը:
Ովքե՞ր կարող են դիմել
Ծրագրի շահառու կարող են դառնալ գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցված այն հողատարածքները մշակող ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց հողատարածքներն ընդգրկված են ջրօգտագործողների սպասարկման տարածքներում, հանդիսանում են ջրօգտագործողների ընկերությունների անդամներ՝ բացառությամբ ջերմատների և ջերմոցային տնտեսությունների տարածքների։
Դիմելու կարգ
Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է.
- դիմումը և անհարժեշտ փաստաթղթերը ներկայացնել այն ջրօգտագործողների ընկերությանը, որի անդամ է կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգ ներդրած գյուղատնտեսությամբ զբաղվող անձը,
- ստանալով դիմումը՝ ջրօգտագործողների ընկերությունն ուսումնասիրում է դրա համապատասխանությունը ծրագրին և կազմում համապատասխան եզրակացություն,
- ջրօգտագործողների ընկերությունը դիմումը մերժում է, եթե շահառուի դիմումին կից փաստաթղթերն ամբողջական չեն, և մինչև 10-օրյա ժամկետում վերադարձնում է շահառուին, իսկ շահառուն մինչև 20-օրյա ժամկետում փաստաթղթերի ամբողջական փաթեթը կրկին ներկայացնում է ջրօգտագործողների ընկերության եզրակացությանը,
- ջրօգտագործողների ընկերությունը կազմում է եզրակացություն և շահառուի դիմումին կից փաստաթղթերը էլեկտրոնային տարբերակով 10-օրյա ժամկետում ներկայացնում է Ջրային կոմիտե,
- Ջրային կոմիտեն 15-օրյա ժամկետում ուսումնասիրում է փաստաթղթերի փաթեթը և պահանջներին բավարարելու պարագայում հավանություն է տալիս շահառուին ծրագրում ընդգրկելու և հետագա գործընթացը կազմակերպելու համար, իսկ պահանջների լիարժեք չբավարարելու դեպքում՝ մերժում։
Անհրաժեշտ փաստաթղթեր
- Դիմում՝ N2 հավելվածին համապատասխան,
- անձը հաստատող փաստաթուղթը (իրավաբանական անձի դեպքում՝ գրանցման վկայականը),
- տվյալ հողամասի սեփականության կամ օգտագործման իրավունքների պետական գրանցման վկայականը կամ տվյալ հողամասի նկատմամբ իր գույքային իրավունքը հավաստող փաստաթուղթը,
- ոռոգման ջրի մատակարարման պայմանագիրը,
- կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգեր ներդնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը։