BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Agriculture and environment

Դիմել խեցգետնագործության զարգացման աջակցության ծրագրին

Ծրագրի հիմնական նպատակն է ներդրումային ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, տեղական արտադրության խթանմանը։

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի մասին

 

Ծրագրի հիմնական նպատակն է ներդրումային ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, տեղական արտադրության խթանմանը։

 

Ծրագրով առաջարկվում է հիմնել 3  տիպի խեցգետինների բուծման համալիրներ.

 

Փոքր՝ 460 մ2 շինությունների ընդհանուր մակերեսով, 6 տոննա հզորությունով արդյունաբերական խեցգետնաբուծարան, համալիրի ներդրումների և արտադրական ծախսերի կողմնորոշիչ (առավելագույն) ցուցանիշը՝ 72000 հազար ՀՀ դրամ:

 

Միջին՝ 800 մ2 շինությունների ընդհանուր մակերեսով,  12  տոննա հզորությունով արդյունաբերական խեցգետնաբուծարան, համալիրի ներդրումների և արտադրական ծախսերի կողմնորոշիչ (առավելագույն) ցուցանիշը՝ 129900 հազար ՀՀ դրամ:

 

Խոշոր՝ 1000 մ2 շինությունների ընդհանուր մակերեսով, 18 տոննա հզորությունով արդյունաբերական խեցգետնաբուծարան, համալիրի ներդրումների և արտադրական ծախսերի կողմնորոշիչ (առավելագույն) ցուցանիշը՝ 183790 հազար ՀՀ դրամ:

 

Ծրագրի շրջանակներում պետական աջակցությունն իրականացվելու է 2024-2026 թվականներին, ծախսերի մասնակի փոխհատուցման եղանակով փոխհատուցելով ներդրումների համար կատարված ծախսերի 50%-ը, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր ծախսային հոդվածի համար սահմանված արժեքի 50%-ը։

 

Ծրագրով կանխատեսվում է յուրաքանչյուր տարի հիմնել 4 փոքր և 1-ական միջին և  խոշոր խեցգետնաբուծական համալիր։

 

Դիմելու կարգ

 

Ծրագրի շահառու դառնալու համար անհարժեշտ է.

 

  • դիմումը և անհարժեշտ փաստաթղթերը ներկայացնել Էկոնոմիկայի նախարարություն
  • Նախարարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխան գրությամբ՝ փոստային կամ էլեկտրոնային եղանակով շահառուին տեղեկացնում փաստաթղթերի ընդունման և դրանց ամբողջականության վերաբերյալ։
  • Փաստաթղթերի ամբողջական չլինելու, կամ դրանցում սխալների առկայության դեպքում շահառուին առաջարկվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում համալրել անհրաժեշտ փաստաթղթերը կամ շտկել սխալները։
  • Փաստաթղթերի փաթեթն ամբողջականացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին գրավոր տեղեկացվում է պայմանագիր կնքելու վերաբերյալ։
  • Փաստաթղթերի համապատասխանության դեպքում նախարարության և շահառուի միջև 15 օրվա ընթացքում կնքվում է պայմանագիր։

 

Մինչև փոխհատուցումը, նախարարության ներկայացուցիչն իրականացնում է տեղազննություն՝ սարքավորումները, անհրաժեշտ գույքը, խեցգետնադրման համար մատղաշ խեցգետնիկները և աճեցման համար մայրական կազմի առանձնյակները ստանալու, ինչպես նաև շինարարական մոնտաժային աշխատանքներն ավարտելու և համալիրը շահագործելու փաստերն ուսումնասիրելու նպատակով՝ կազմելով տեղազննության արձանագրություն։

 

Ծրագրի շրջանակներում շահառուները նույն նպատակի համար չեն կարող օգտվել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության այլ ծրագրերից, իսկ յուրաքանչյուր շահառու կարող է ստանալ միայն մեկ միավոր խեցգետնաբուծական համալիրի համար նախատեսված ծախսերի փոխհատուցում։

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

  • դիմում.
  • անձը հաստատող փաստաթղթի պատճեն.
  • անշարժ գույքի նկատմամբ սեփականության վկայականի պատճենը, եթե լրացուցիչ կառուցապատում է իրականացվել, ապա կառուցապատման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը կամ վարձակալության պայմանագրի պատճենը.
  • եթե անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքն ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականություն է, ապա ներկայացվում է նաև անշարժ գույքի համասեփականատիրոջ(ների) համաձայնությունը՝ նոտարական վավերացմամբ.
  • բարվոք վարկային պատմության վերաբերյալ ԱՔՐԱ տեղեկատվություն.
  • հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք.
  • մատակարարի կամ մատակարարների հետ կնքված պայմանագիր՝ խեցգետնաբուծական համալիրի ամբողջական սարքավորումները, անհրաժեշտ գույքը, ինչպես նաև նստեցման համար մատղաշ խեցգետնիկներ և աճեցման համար մայրական կազմի առանձնյակներ մատակարարելու վերաբերյալ.
  • շինարարության թույլտվություն, եթե նախատեսվում է շինարարություն.
  • ծրագրով ներկայացված համալիրի չափորոշիչներին համապատասխանող ճարտարապետաշինարարական նախագիծ (նոր կառուցվող շինությունների կամ վերակառուցման դեպքում)՝ ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման պահանջներին համապատասխան.
  • ջրամատակարարող ընկերության հետ կնքված ջրօգտագործման պայմանագիր։
 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ Կառավարության 13 ապրիլի 2023 թվականի N 532-Լ որոշում

ՀՀ ԷՆ Անասնաբուծության վարչություն`  հեռ.՝ (+374)11 597 271, (+374)11 597 255 , (+374)11 597 158, (+374)11 529 333,

ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ (+374) 11 523 411, (+374) 11 597 254, (+374) 11 297 428,  (+374) 11 529 231։

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06

Service provided by
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Was this page useful?