ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Արձակուրդ և հանգիստ

Ուղեցույցի օգնությամբ կտեղեկանաս․

Ինչպես նաև կծանոթանաս, թե ինչպես է կազմակերպվում հանգիստը աշխատավայրում և հանգստի ինչ տեսակներ կան։

Արձակուրդ

Արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար: Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը և վճարվում է միջին աշխատավարձը:

Արձակուրդի տրամադրման պայմաններ

Վճարվող ամենամյա արձակուրդից կարող ես օգտվել տվյալ կազմակերպությունում 6 ամիս շարունակ աշխատելուց հետո կամ ավելի շուտ, եթե գործատուն տալիս է իր համաձայնությունը։

Եթե դեռ չի լրացել անընդմեջ աշխատանքիդ 6 ամիսը, ապա կարող ես ունենալ չվճարվող արձակուրդ՝ տարեկան առավելագույնը 60 օր տևողությամբ։ Այս դեպքում արձակուրդային օրերի համար արձակուրդային կամ աշխատավարձ չի վճարվում։

Արձակուրդի տևողություն, վճար և հաշվարկ

  • Ամենամյա արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա համար 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա համար՝ 24 աշխատանքային օր:
  • Աշխատողը այն կարող է օգտագործել մաս-մաս։ Ամենամյա արձակուրդը մասերով օգտագործելու դեպքում այդ մասերից մեկը պետք է առնվազն 10 աշխատանքային օր լինի։
  • Արձակուրդայինը հաշվարկվում է՝ աշխատողի միջին օրական աշխատավարձը բազմապատկելով տրամադրվող արձակուրդի օրերի քանակով:
Առցանց հաշվել արձակուրդայինի չափը
Սկսել

Հանգիստը աշխատավայրում

Աշխատողը իրավունք ունի աշխատանքային օրվա ընթացքում հանգստանալու 1 ժամ, որը կարող է օտագործել իր հայեցողությամբ։

Ուղեցույցը կազմվել է՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի։
Այս էջը օգտակա՞ր էր