Ծրագրով տրամադրվում է՝
- բնակարանի, կառուցվող շենքից բնակարանի գնման իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագիր,
- անհատական բնակելի տան կառուցման հավաստագիր,
- գործող հիպոթեքային վարկի մարման աջակցություն։
Աջակցություն ստանալու հավաստագրերը ընտանիքի մեկ անդամի համար (անկախ տարիքից) տրվում են հետևյալ գումարների չափով․
- 5 մլն դրամ, եթե տունը/բնակարանը ձեռք է բերվում կամ կառուցվում հետևյալ քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում,
- 4 մլն դրամ, եթե տունը/բնակարանը ձեռք է բերվում կամ կառուցվում հետևյալ քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում,
- 3 մլն դրամ, եթե բնակարանը ձեռք է բերվում կամ կառուցվում մյուս բնակավայրերում՝ բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտիներից (ընդգրկում է Փոքր կենտրոն, Կենտրոն վարչական շրջանի մյուս մասերը և Արաբկիր վարչական շրջանից մի հատված)։
- 2 մլն դրամ, եթե հիպոթեքը արդեն վերցված է, բացառություն են Երևանի 1-ին և 2-րդ գոտիները։