Անհուսալի վարկեր ունեցող անձինք կարող են մինչև 2026 թվականի հունվարի 31-ը դիմել անհուսալի վարկերի մարման աջակցության ծրագրին։
This site is new, your feedback will help us improve it.
Բիզնես աջակցության ծրագրեր
Debt management
State support programs
Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում առաջատար տեխնոլոգիաների տարածումը և բարձր ավելացված արժեքով ապրանքների թողարկումն ու արտահանումը՝ Հայաստանի համախառն ներքին արդյունքի աճն ապահովելու համար։
Ծրագրի շրջանակներում կազմակերպություններին տրամադրվում է աջակցություն պարտատոմսերի և բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման, ինչպես նաև միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման և սպասարկման առաջին 12 ամիսների համար։
Յուրաքանչյուր շահառու և վերջինիս հետ փոխկապակցված կազմակերպությունները օժանդակության տեսակներից յուրաքանչյուրից կարող են օգտվել միայն մեկ անգամ:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցություն տրամադրել մշակող արդյունաբերության ոլորտում գործող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնք աշխատանքի են ընդունել ՀՀ քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց:
Ծրագրի նպատակն է կազմակերպություններին աջակցել բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման հարցում։ Կազմակերպությանը փոխհատուցվում է մասնագետի աշխատավարձի և այլ վճարների՝ արձակուրդայինների, հավելավճարների, պարգևավճարների 20%-ը (առավելագույնը 1 մլն դրամ) և վճարված եկամտային հարկը։
Մասնավոր ներդրումները խթանելու նպատակով ՀՀ կառավարությունը ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպությանը (կամ կազմակերպություններին, որոնք դիմել են միասին օժանդակություն ստանալու համար) տրամադրում է օժանդակություն՝ մասնակի փոխհատուցելով նախատեսված տարածքն անհրաժեշտ ենթակառուցվածքով ապահովելու և կատարված ծախսերի համար։
Ենթակառուցվածքներ են համարվում ճանապարհները, ջրամատակարարման, ջրահեռացման, գազամատակարարման, էլեկտրամատակարարման և հեռահաղորդակցության համակարգերը։
Միջոցառման շրջանակներում շահառուներին հնարավորություն է ընձեռնվում ստանալ ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված ՀՀ դրամով կամ արտարժույթով վարկի/լիզինգի տոկոսադրույքի դրամական աջակցություն (սուբսիդավորում): Վարկի/լիզինգի առարկա կարող են հանդիսանալ նոր (չօգտագործված) մեքենասարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը։
Լիզինգը ֆինանսական գործիք է, որը թույլ է տալիս բանկի միջոցով ձեռք բերել գույք՝ պարբերաբար վճարելով դրա դիմաց, իսկ լիզինգային պայմանագրի ավարտից հետո դառնալ այդ գույքի սեփականատերը։
Ծրագիրն ուղղված է ներդրումային կարողությունների ավելացմանը, հայաստանյան շուկա նոր մուտք գործող ֆոնդերի կառավարիչների համար առավել գրավիչ պայմանների ստեղծմանը։
Ծրագրի շրջանակում իրականացվում է գյուղացիական տնտեսության աջակցության տրամադրում՝ սեզոնային զբաղվածության խթանման միջոցով։
Business tax
ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող սկսնակ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են դիմել հարկային արտոնություններից օգտվելու մասին հավաստագիր ստանալու համար: Հավաստագրված առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնակատերերի համար գործում է եկամտային հարկի 10% դրույքաչափ:
Աշխատակիցների ընդունում
Վերջին 3 ամսվա ընթացքում անընդմեջ գործազուրկի կարգավիճակ ունեցող, 35 տարեկանից բարձր տարիքի գործազուրկ անձանց աշխատանքի ընդունելու դեպքում գործատուները կարող են պետությունից ստանալ միանվագ ֆինանսական աջակցություն աշխատանքի ընդունված յուրաքանչյուր անձի համար։