BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Trade & industry

Դիմել թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրին

Ծրագրի շրջանակներում կազմակերպություններին տրամադրվում է աջակցություն պարտատոմսերի և բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման, ինչպես նաև միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման և սպասարկման առաջին 12 ամիսների համար։

Յուրաքանչյուր շահառու և վերջինիս հետ փոխկապակցված կազմակերպությունները օժանդակության տեսակներից յուրաքանչյուրից կարող են օգտվել միայն մեկ անգամ:

Ծառայությունից հնարավոր է օգտվել առցանց՝ ուղարկելով նամակ ստորև նշված էլ․ փոստի հասցեին։
Who can apply?
Իրավաբանական անձինք
Filiing duration
15-20 րոպե
Processing duration
10 աշխատանքային օր

Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային նամակ ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարության [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ կցելով դիմումն ու պահանջվող փաստաթղթերը։ Անհրաժեշտ է նաև ուղարկել ծրագրին դիմելու վերաբերյալ պաշտոնական գրություն՝ ուղղված Էկոնոմիկայի նախարարին։


Ներկայացվող պահանջները

Աջակցությունից օգտվելու համար պետք է լինել ՀՀ-ում գրանցված և գործող կազմակերպություն։


Պարտատոմսերի 
թողարկման, տեղաբաշխման և ՀՀ ֆոնդային բորսայում ցուցակման համար աջակցությունից կարող են օգտվել այն կազմակերպությունները, որոնց թողարկած պարտատոմսերը՝

  • դրամական են,
  • առնվազն 36 ամիս շրջանառության ժամկետով են,
  • տեղաբաշխվել են հրապարակային առաջարկի միջոցով,
  • թողարկումից հետո ունեն շուկա ստեղծող։


Բաժնետոմսերի 
թողարկման, տեղաբաշխման և ՀՀ ֆոնդային բորսայում ցուցակման համար աջակցությունից կարող են օգտվել այն կազմակերպությունները, որոնց թողարկած բաժնետոմսերը՝

  • տեղաբաշխվել են հրապարակային առաջարկի միջոցով։


Վարկանիշավորման և սպասարկման առաջին 12 ամիսների ծախսերի փոխհատուցում
ստանալու համար կարող են դիմել այն կազմակերպությունները, որոնք՝

  • «Ֆիթչ», «Մուդիզ», «Ստանդարտ ընդ Փուրզ» կամ «Սքոփ Ռեյթինգզ» միջազգային վարկանիշային գործակալություններից որևէ մեկից ստացել են ոչ պակաս, քան պետության սուվերեն վարկանիշից 2 նիշ ցածր միջազգային վարկանիշ։

 

Աջակցությունից չեն կարող օգտվել

Պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, ՀՀ ֆոնդային բորսայում ցուցակման և վարկանիշավորման դեպքում՝

  • ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական ընկերությունները (բանկեր, վարկային կազմակերպություններ),
  • հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող կազմակերպությունները (էներգետիկայի, հեռահաղորդակցության, ջրային և այլ ոլորտներ),
  • ընդերքօգտագործում իրականացնող կազմակերպությունները։


Բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման և ՀՀ ֆոնդային բորսայում ցուցակման դեպքում՝

  • ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական ընկերությունները (բանկեր, վարկային կազմակերպություններ)։


Աջակցության չափը

Պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և ՀՀ ֆոնդային բորսայում ցուցակման համար՝

  • առավելագույնը 30 մլն դրամ՝ տեղաբաշխման անվանական արժեքի 2%-ի չափով միանվագ աջակցություն պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և ՀՀ բորսայում ցուցակման գործընթացի ավարտից հետո, 
  • առավելագույնը 45 մլն դրամ՝ տեղաբաշխման անվանական արժեքի 3%-ի չափով տարեկան աջակցություն պարտատոմսի շրջանառության 3 տարիների համար։


Բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման և ՀՀ ֆոնդային բորսայում ցուցակման համար՝

  • առավելագույնը 50 մլն դրամ՝ կատարված ծախսերի 80%-ի չափով աջակցություն, եթե այդ ծախսերը (աուդիտ, թողարկման, տեղաբաշխման և ՀՀ բորսայում ցուցակման հետ կապված բանկային և բորսայական ծառայությունների ծախսեր) հիմնավորված են համապատասխան փաստաթղթերով։


Վարկանիշավորման և սպասարկման առաջին տարվա ծախսերի փոխհատուցման համար՝

  • վարկանիշի ստացման և սպասարկման առաջին տարվա ծախսերի փոխհատուցում 50%-ի չափով։


Առաջին տարվա ծախսերի փոխհատուցումը կկազմի 80%, եթե կազմակերպությունը վարկանիշ ստանալուց հետո 18 ամիսների ընթացքում թողարկի, տեղաբաշխի և ՀՀ ֆոնդային բորսայում ցուցակի պարտատոմսեր կամ բաժնետոմսեր։


Պահանջվող փաստաթղթերը

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է Էկոնոմիկայի նախարարության [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել Էկոնոմիկայի նախարարին ուղղված պաշտոնական գրություն՝ կցելով դիմումը և ստորև թվարկված փաստաթղթերը։


Պարտատոմսերի կամ բաժնետոմսերի թողարկման պետական աջակցություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերն են՝
  • հայտ, որի բոլոր էջերը պետք է ստորագրված լինեն, և այն պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝
  • հայտատուի անվանումը,
  • հայտատուի գործունեության հասցեն,
  • հայտատուի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստը,
  • հայտատուի հարկ վճարողի հաշվառման համարը,
  • հայտատուի գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը և պաշտոնը,
  • թողարկված պարտատոմսերի կամ բաժնետոմսերի տեսակը և դասը,
  • թողարկված պարտատոմսերի կամ բաժնետոմսերի տարբերակիչ ծածկագիրը,
  • թողարկված պարտատոմսերի կամ բաժնետոմսերի տեղաբաշխված ծավալը,
  • թողարկված պարտատոմսերի կամ բաժնետոմսերի տեղաբաշխված քանակը,
  • թողարկված պարտատոմսերի կամ բաժնետոմսերի անվանական արժեքը,
  • պարտատոմսերի կամ բաժնետոմսերի թողարկման ամսաթիվը,
  • պարտատոմսերի կամ բաժնետոմսերի տեղաբաշխման սկիզբը,
  • պարտատոմսերի կամ բաժնետոմսերի տեղաբաշխման ավարտը,
  • ֆոնդային բորսայի անվանումը,
  • ֆոնդային բորսայի ցուցակը կամ հարթակը, որտեղ պարտատոմսը կամ բաժնետոմսը ցուցակված է,
  • ցուցակման ամսաթիվը,
  • ֆոնդային բորսայի կողմից պարտատոմսին կամ բաժնետոմսին շնորհված հապավումը,
  • պարտատոմսերի կամ բաժնետոմսերի շուկա ստեղծողը (ստեղծողները),
  • պարտատոմսերի տեղաբաշխումից հետո ստացվող օժանդակության հայտը պետք է պարունակի նաև՝
  • պարտատոմսերի մարման ամսաթիվը,
  • արժեկտրոնի եկամտաբերությունը,
  • արժեկտրոնի վճարման պարբերականությունը,
  • տեղեկատվություն յուրաքանչյուր արժեկտրոնի վճարման վերաբերյալ,
  • հայտում պարունակվող տեղեկությունները հաստատող և կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերը։

Բաժնետոմսերի թողարկման աջակցության հայտի ձևը ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։


Վարկանիշավորման պետական աջակցություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերն են՝
  • հայտ, որի բոլոր էջերը պետք է ստորագրված լինեն, և այն պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝
  • հայտատուի անվանումը,
  • հայտատուի գործունեության հասցեն,
  • հայտատուի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստը,
  • հայտատուի հարկ վճարողի հաշվառման համարը,
  • հայտատուի գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը և պաշտոնը,
  • միջազգային վարկանիշային գործակալության անվանումը,
  • վարկանիշավորման ամսաթիվը,
  • ստացված վարկանիշը՝ կցելով հավաստող փաստաթուղթը,
  • վարկանիշի ստացման և սպասարկման առաջին տարվա ծախսերը՝ կցելով հավաստող փաստաթղթերը,
  • հայտում պարունակվող տեղեկությունները հաստատող և կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերը։

Վարկանիշավորման պետական աջակցության հայտի ձևը ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։

Ուշադրություն
Հայտը լրացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել Adobe Acrobat հավելվածը, հայտի ձևը տեղադրել հավելվածում և համակարգչով լրացնել այն։ Հայտը հնարավոր է ստորագրել էլեկտրոնային եղանակով՝ նույնականացման քարտի միջոցով, կամ ձեռքով։ Ձեռքով ստորագրելու դեպքում անհրաժեշտ է տպել հայտը, ստորագրել դրա բոլոր էջերը և սկանավորել այն։ Ստորագրված հայտն անհրաժեշտ է ուղարկել Էկոնոմիկայի նախարարության էլեկտրոնային փոստի հասցեին։

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Հայտն ընդունվելու դեպքում 10 աշխատանքային օրվա ընթացքում շահառուի հետ կնքվում է պայմանագիր, որով սահմանվում են աջակցության տրամադրման կարգը և ժամկետները։
  • Հայտի չհաստատման դեպքում այդ մասին տեղեկացվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում։
  • Փաստաթղթերը թերի ներկայացնելու դեպքում դիմող կազմակերպությունը այդ մասին տեղեկանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կարող է վերանայել դրանք և կրկին դիմել։ Երրորդ անգամ դիմելու հնարավորություն չի տրվում։
  • Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ հարցերի դեպքում անհրաժեշտ է զանգահարել (+374) 011 59-72-39 հեռախոսահամարին։


Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2023 թվականի հուլիսի 6-ի N 1125-Լ որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06

Service provided by
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Was this page useful?