BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Trade & industry

Ստանալ աջակցություն տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվելու համար

Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում առաջատար տեխնոլոգիաների տարածումը և բարձր ավելացված արժեքով ապրանքների թողարկումն ու արտահանումը՝ Հայաստանի համախառն ներքին արդյունքի աճն ապահովելու համար։

Ծառայությունից հնարավոր է օգտվել առցանց՝ ուղարկելով նամակ ստորև նշված էլ․ փոստի հասցեին։
Who can apply?
Իրավաբանական անձինք
Filiing duration
30-45 րոպե
Processing duration
26 աշխատանքային օր

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է դիմումը և պահանջվող փաստաթղթերի ցանկը էլեկտրոնային փոստով ուղարկել [email protected] փոստի հասցեին:


Ներկայացվող պահանջները

Ծրագրին դիմելու պահանջներն են․

  • դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում կազմակերպության նկատմամբ չպետք է հարուցված լինի վարչական գործ չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ,
  • կազմակերպության նկատմամբ չպետք է ներկայացված լինի սնանկության դիմում, և կազմակերպությունը չպետք է լինի սնանկության գործով պարտապան,
  • կազմակերպության ներդրումային ծրագրում պետք է կատարված լինի առնվազն 1 մլրդ ՀՀ դրամին համարժեք գումարի կապիտալ ներդրում, որն ամբողջությամբ ուղղվել է տնտեսապես բարդ ապրանքների արտադրության հիմնմանը կամ ընդլայնմանը։

Ընդ որում, բացառությամբ մեկնարկային աջակցության տրամադրման դեպքի, անհրաժեշտ է համապատասխանել նշված չափանիշներին՝

  • շահառուի տարեկան իրացման շրջանառությունում տնտեսապես բարդ ապրանքների իրացման մասնաբաժինը պետք է կազմած լինի առնվազն 30% և պակաս չլինի արտադրության մեկնարկի տարվան նախորդող տարվա շրջանառության մասնաբաժնից: Իրացման շրջանառության հաշվարկում ներառվում են միայն տնտեսապես բարդ այն ապրանքները, որոնց ծագման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է,
  • շահառուի տարեկան իրացման շրջանառության առնվազն 30%-ը պետք է ձևավորված լինի արտաքին շուկաներում իրացումից։

Պահանջվող փաստաթղթերը

Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․ 

  • շահառու ճանաչվելու հայտ,
  • նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունները և աուդիտորական եզրակացությունները (առկայության դեպքում),
  • ներդրումային ծրագրի ֆինանսավորման աղբյուրների հասանելիությունը հիմնավորող փաստաթղթերը,
  • կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը,
  • կազմակերպության իրական շահառուների վերաբերյալ ներկայացված տեղեկություններ,
  • կազմակերպության նկատմամբ սնանկության վարույթի բացակայությունը հաստատող փաստաթղթերը,
  • կազմակերպության՝ ժամկետանց հարկային պարտավորություններ չունենալը հաստատող փաստաթղթեր,
  • կազմակերպության կողմից տրված գրավոր համաձայնություն՝ տարեկան անկախ աուդիտ անցկացնելու և դրա արդյունքները նախարարությանը տրամադրելու վերաբերյալ։


Աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • աջակցություն ստանալու դիմում,
  • կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը,
  • կազմակերպության գործունեության իրականացման համար անհրաժեշտ լիցենզիաների, թույլտվությունների և ծանուցումների պատճեններ (եթե այդպիսիք կիրառվում են),
  • կազմակերպության՝ դիմումի ներկայացմանը նախորդող հաշվետու տարվա հաշվետվություններ և աուդիտորական եզրակացություն,
  • կատարված կապիտալ ներդրումները հավաստող փաստաթղթեր (առուվաճառքի, մատակարարման, կապալի, շինարարական կապալի, ծառայությունների մատուցման, լիզինգի պայմանագրեր և այլ փաստաթղթեր),
  • կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված, կառուցված, ձեռք բերված, վերակառուցված, վերանորոգված, արդիականացված ակտիվների նկատմամբ սեփականության կամ տիրապետման իրավունքը հավաստող փաստաթղթեր (սեփականության վկայականներ, առուվաճառքի, մատակարարման, լիզինգի, կապալի, շինարարական կապալի պայմանագրեր և այլն),
  • կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված (ձեռք բերված, կառուցված, վերակառուցված, արդիականացված, վերանորոգված) անշարժ գույք հանդիսացող ակտիվների վերաբերյալ Կադաստրի կոմիտեի կողմից տրված սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք,
  • կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված (ձեռք բերված, կառուցված, վերակառուցված, արդիականացված, վերանորոգված) շարժական գույք հանդիսացող ակտիվների նկատմամբ երրորդ անձանց իրավունքները (առկայության դեպքում) հավաստող փաստաթղթերի պատճենները,
  • արտադրության մեկնարկի տարում աջակցության ստանալու համար դիմում ներկայացնելու դեպքում՝ կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված (ձեռք բերված, կառուցված, վերակառուցված, արդիականացված, վերանորոգված) շարժական գույքի շահագործման հանձնված լինելու փաստը հաստատող փաստաթուղթ,
  • ՀՀ դատական դեպարտամենտի կողմից տրված տեղեկանք՝ կազմակերպության՝ սնանկության գործով պարտապան չլինելու վերաբերյալ,
  • ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված տեղեկանք կազմակերպության՝ դիմումի ներկայացմանը նախորդող տարվա արդյունքներով հաշվարկված և վճարված շահութահարկի և եկամտային հարկի, ինչպես նաև չմարված հարկային պարտավորությունների վերաբերյալ,
  • տնտեսապես բարդ ապրանքների արտադրության համապատասխանության մասին հայտարարություն՝ ստորագրված կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կողմից,
  • կազմակերպության հակակոռուպցիոն համապատասխանության մասին հայտարարություն։

Փաստաթղթերը հայերենից բացի կարող են նաև ներկայացվել ռուսերենով կամ անգլերենով։


Տրամադրման ժամկետը և կարգը

  • Աջակցությունը տրամադրվում է 26 աշխատանքային օրվա ընթացքում։
  • Դիմումը ստանալուց հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 15 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է ներդրումային ծրագրի գնահատում, որից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է դիմող կազմակերպությանը դիմումի հաստատման կամ մերժման վերաբերյալ։ Դիմումը հաստատվելու դեպքում ՀՀ էկոնոմիկայի նախարարը 5 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է դիմող կազմակերպությանը շահառու ճանաչելու մասին հրաման, իսկ հրամանի ընդունման մասին կազմակերպությունը տեղեկացվում է հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում։
  • Շահառու ճանաչվելու օրվանից մինչ ներդրումային պայմանագրի գործողության ավարտի օրը շահառուն նախարարություն է ներկայացնում տարեկան հաշվետվություն մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 30-ը։

Հղում օրենսդրությանը

ՀՀ Կառավարության` 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1867-Ն որոշում 
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06

Service provided by
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Was this page useful?