BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Trade & industry

Ստանալ փոխհատուցում ենթակառուցվածքների համար ներդրումային ծրագրի շրջանակներում

Մասնավոր ներդրումները խթանելու նպատակով ՀՀ կառավարությունը ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպությանը (կամ կազմակերպություններին, որոնք դիմել են միասին օժանդակություն ստանալու համար) տրամադրում է օժանդակություն՝ մասնակի փոխհատուցելով  նախատեսված տարածքն անհրաժեշտ ենթակառուցվածքով ապահովելու և կատարված ծախսերի համար։

Ենթակառուցվածքներ են համարվում ճանապարհները, ջրամատակարարման, ջրահեռացման, գազամատակարարման, էլեկտրամատակարարման և հեռահաղորդակցության համակարգերը։

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
45-50 րոպե
Processing duration
1 ամիս

Ենթակառուցվածքների ներդրումների դիմաց փոխհատուցում ստանալու համար ծրագրի պայմաններին բավարարող անձը պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնի ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։


Ծրագրի մասին

Ծրագրի նպատակն է ՀՀ-ում մասնավոր ներդրումների խրախուսումը, ներդրումային առավել բարենպաստ միջավայրի և պայմանների, ինչպես նաև նոր արտաքին ներդրումների ներգրավման համար հնարավորությունների ստեղծումը։

Ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքը ներառում է կազմակերպությունների անշարժ գույքի կառուցման և հիմնական միջոցների ձեռքբերման համար իրականացված ծախսերի հանրագումարը (ներառյալ հարկերը)։

Ներկայացվող պահանջները

Ներդրումային ծրագրի շրջանակներում ենթակառուցվածքների համար փոխհատուցում ստանալու պահանջները հետևյալն են․

  • ներդրումային ծրագիրը պետք է իրականացվի Երևան քաղաքի առաջին և երկրորդ կադաստրային գոտուց դուրս տարածքում,
  • ներդրումային ծրագիրը պետք է ուղղված լինի գյուղատնտեսության, մշակող արտադրության կամ ծառայությունների մատուցման կազմակերպմանը,
  • ներդրումային ծրագրի իրականացման համար շահառուն պետք է տարածքի նկատմամբ ունենա գրանցված սեփականության կամ կառուցապատման կամ վարձակալության իրավունք,
  • աջակցություն ստանալու նպատակով հայտի ներկայացման պահի դրությամբ շահառուի անունով չպետք է լինի չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթ։

Աջակցության չափը

Տրամադրվող աջակցության արժեքը չի կարող գերազանցել կառուցվող ենթակառուցվածքի արժեքի 70 տոկոսը և ոչ ավելի, քան՝

  • մինչև 500 միլիոն դրամ ներդրումային ծրագրի իրականացման համար՝ ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի 10 տոկոսը,
  • 500 միլիոն դրամ և ավելի ներդրումային ծրագրի իրականացման համար՝ ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի 20 տոկոսը։


Պահանջվող փաստաթղթերը

Ներդրումային ծրագրի շրջանակներում ենթակառուցվածքների համար փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • հայտ՝ N 1 ձև,
  • ներդրումային ծրագրի ամփոփ նկարագիր՝ N 2 ձև,
  • ենթակառուցվածքների նկարագրությունը,
  • կառուցման համար անհրաժեշտ ծախսերի գնահատումը, ներառյալ՝ ենթակառուցվածքի համար անհրաժեշտ հողերի ձեռքբերման, նախագծման, հեղինակային ու տեխնիկական հսկողության հավաստող ծախսերի անդորրագրերը,
  • էլեկտրամատակարարման ու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերին միացման աշխատանքների պայմանագրերը,
  • ներդրումային ծրագրի իրականացման համար նախատեսված հողի/տարածքի նկատմամբ սեփականության կամ վարձակալության կամ օգտագործման իրավունքները հավաստող փաստաթղթերը։

Տրամադրման ժամկետը և կարգը

Էկոնոմիկայի նախարարությունը հայտը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն և թերությունների բացակայության դեպքում մեկամսյա ժամկետում շահառուի հետ կնքում է պայմանագիր փոխհատուցման տրամադրման մասին։  

Հղում օրենսդրությանը

ՀՀ Կառավարության՝ 2022 թվականի օգոստոսի 24-ի N 1343-Ն որոշում

ՀՀ Կառավարության՝ 2015 թվականի հունվարի 15-ի N 30-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06

Service provided by
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Was this page useful?