This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ գյուղացիական տնտեսության աջակցություն
Ծրագրի շրջանակում իրականացվում է գյուղացիական տնտեսության աջակցության տրամադրում՝ սեզոնային զբաղվածության խթանման միջոցով։
Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է որպես գործազուրկ հաշվառված լինել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում և ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը այն սոցիալական տարածքային կենտրոն (սոցապ), որտեղ հաշվառված են։
Ներկայացվող պահանջները
Գյուղացիական տնտեսության աջակցություն ստանալու համար դիմող անձը պետք է բավարարի հետևյալ պահանջներին․
- աշխատաշուկայում լինի անմրցունակ,
- ունենա մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող, որն իրեն է պատկանում սեփականության իրավունքով կամ վարձակալված է կամ էլ ստացվել է անհատույց օգտագործման համար՝ առանց որևէ վճարի։
Ուշադրություն
Ծրագրից չեն կարող օգտվել գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների փոխհատուցման (սուբսիդավորման) պետական ծրագրերում ընդգրկված անձինք։
Պահանջվող փաստաթղթերը
Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- հողի սեփականատեր կամ վարձակալ, կամ անհատույց օգտագործող հանդիսանալը հավաստող փաստաթղթեր։
Աջակցության չափը
- Մասնակցին վճարվում է օրական 4,000 դրամ։
- Գյուղտեխնիկայի օգտագործման դեպքում վճարվում է 5,000 դրամ ժամում։
- Աջակցության գումարը 50,000-350,000 դրամ է՝ կախված աշխատանքի ծավալից։
- Մասնակցության առավելագույն ժամկետը 180 օր է։
Տրամադրման ժամկետը և կարգը
Աջակցությունը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում։ Ծրագրի մասնակցության դիմումը բավարարվելու դեպքում անձը կտեղեկացվի այդ մասին։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2013 թվականի հունիսի 13-ի N 688-Ն որոշում
Իրավական ակտը հնարավոր է գտնել arlis.am-ում։
09:00-18:00
(+374) 010 56-53-83
09:00-18:00
(+374) 010 56-53-83