This site is new, your feedback will help us improve it.
Դիմել ներդրումային ֆոնդերում ներդրումներ կատարելու ծրագրին
Ծրագիրն ուղղված է ներդրումային կարողությունների ավելացմանը, հայաստանյան շուկա նոր մուտք գործող ֆոնդերի կառավարիչների համար առավել գրավիչ պայմանների ստեղծմանը։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառավարության մասնակցությունը գերակա ոլորտներում ներդրումներ իրականացնող ֆոնդերում։ Գերակա ոլորտներ են համարվում մշակվող արդյունաբերությունը, էներգետիկան և զբոսաշրջությունը:
Ներդրումային ֆոնդերում ներդրումներ կատարելու համար ծրագրի պահանջներին բավարարող դիմորդները անհրաժեշտ փաստաթղթերով պետք է դիմեն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։
Ներկայացվող պահանջները
Ներդրումային ֆոնդերում ներդրումներ կատարելու համար անհրաժեշտ է․
- լինել ՀՀ ռեզիդենտ,
- ներդրումներ կատարել գերակա ոլորտների կազմակերպություններում,
- ունենալ ֆոնդային այնպիսի կառավարիչներ, որոնք ղեկավարում են առնվազն 1 միլիարդ ԱՄՆ դոլարի ակտիվներ։
Պահանջվող փաստաթղթերը
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում-հայտ,
- փայերի ձեռքբերումը հավաստող փաստաթուղթ,
- ֆոնդի՝ իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը և կանոնադրությունը,
- ֆոնդի կանոնները,
- ֆոնդի վերաբերյալ առկա արտաքին աուդիտի չորակավորված (դրական) եզրակացությունը (ներկայացվում է, եթե ֆոնդը չի ստեղծվել տվյալ տարում),
- ֆոնդի կառավարչի կանոնադրությունը և պետական գրանցման վկայականը և ֆինանսական հաշվետվությունները՝ համաձայն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների,
- ֆոնդի բոլոր մասնակիցների կանոնադրությունները, պետական գրանցման վկայականները, ֆինանսական հաշվետվությունները՝ համաձայն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (IFRS),
- ֆոնդի տարեկան ֆինանսական հաշվետվությունները՝ համաձայն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (նոր ստեղծված ֆոնդի դեպքում՝ միայն ակտիվների մասին տեղեկատվություն ստորագրված կառավարչի գործադիր մարմնի ղեկավարի կամ վերջինիս կողմից լիազորված անձի կողմից (լիազորագրի առկայության պարագայում):
Տրամադրման ժամկետը և կարգը
- Էկոնոմիկայի նախարարությունը հայտը դիտարկում է 10 աշխատանքային օրվա ընթացքում,
- դիմումի բավարարման դեպքում Էկոնոմիկայի նախարարությունը 5 օրվա ընթացքում այդ մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է շահառուին, որից հետո շահառուի հետ կնքվում է փայերի ձեռքբերման վերաբերյալ պայմանագիր։
Հղում օրենսդրությանը
ՀՀ Կառավարության 18 հունվարի 2024 թվականի N 93-Լ որոշում
Որոշումը հնարավոր է տեսնել arlis.am-ում։
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06