BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Trade & industry

Ստանալ հարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր

ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող սկսնակ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են դիմել հարկային արտոնություններից օգտվելու մասին հավաստագիր ստանալու համար: Հավաստագրված առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնակատերերի համար գործում է եկամտային հարկի 10% դրույքաչափ: 

Ծառայությունից հնարավոր է օգտվել առցանց՝ ուղարկելով նամակ ստորև նշված էլ․ փոստի հասցեին։
Who can apply?
Իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր
Filiing duration
5-10 րոպե
Processing duration
35 աշխատանքային օր

Հարկային արտոնություններից օգտվելու մասին հավաստագիր ստանալու համար ծրագրի պահանջներին բավարարող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը պետք է դիմում ուղարկի ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։

Էլեկտրոնային փոստով դիմում ուղարկելու համար անհրաժեշտ է․

  • ներբեռնել դիմում-հայտերի ձևանմուշները,
  • լրացրնել և սքանավորել,
  • վերափոխել PDF ձևաչափի,
  • ստորագրել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային ստորագրություն չունենալու դեպքում առայժմ կարելի է ուղարկել նաև առանց էլեկտրոնային ստորագրության) և ուղարկել:

Ներկայացվող պահանջները

Հավաստագրման համար կարող են դիմել ՀՀ-ում գրանցված ՏՏ ոլորտի սկսնակ առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնք՝

  • ունեն մինչև 30 աշխատակից,
  • գրանցվել են վերջին 3 ամսվա ընթացքում։


Պահանջվող փաստաթղթերը

Հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է լրացնել և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Փաստաթղթերը ներկայացնելուց հետո 30 օրվա ընթացքում դիմումատուն կհրավիրվի նախարարություն՝ մասնակցելու Հանձնաժողովի նիստին։
  • Նիստի ընթացքում որոշում կկայացվի հավաստագիր տրամադրելու կամ մերժելու մասին։
  • Անհրաժեշտ պարզաբանումներ կտրվեն առաջացած հարցադրումներին։
  • Դիմումի հաստատման դեպքում հավաստագիրը տրամադրվում է նիստից նվազագույնը 5 աշխատանքային օր հետո: 

Հղում օրենսդրությանը

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենք

ՀՀ կառավարության՝ 2015թ․ մարտի 19-ի N312-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00-18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010-58-59-80

Ծառայության գծով աջակցության համար

Աշխատանքային ժամեր`
9:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 59-01-89,
(+374) 010 59-01-51

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Was this page useful?