This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ աջակցություն անհուսալի վարկերը մարելու համար
Անհուսալի վարկեր ունեցող անձինք կարող են մինչև 2026 թվականի հունվարի 31-ը դիմել անհուսալի վարկերի մարման աջակցության ծրագրին։
Թվային հարթակի միջոցով աջակցության ծրագրին դիմելու մանրամասները հասանելի կլինեն շուտով։
Ներկայացվող պահանջները
Աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է, որ՝
- վարկի անհուսալիության ժամկետը լինի նվազագույնը 3 տարի,
- վարկի մայր գումարի չափը լինի առավելագույնը 1 միլիոն դրամ,
- դիմողը լինի գրանցված աշխատող։
Աջակցության տեսակները և չափերը
Շահառու դառնալու դեպքում աջակցությունը կտրամադրվի հետևյալ կերպով․
-
անձի եկամտային հարկը կուղղվի նրա վարկային պարտավորության մարմանը,
-
աշխատավարձից նախկին 50%-ի փոխարեն կբռնագանձվի 20%-ը (հարկադիր),
-
բանկերը մինչև 80%-ի չափով կզիջեն վարկերի գծով առաջացած տույժերը և տուգանքները:
Տրամադրման ժամկետը և կարգը
Աջակցությունը կտրամադրվի դիմելուն հաջորդող ամսվա 1-ից՝ առավելագույնը 24 ամիս ժամկետով։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1990-Լ որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
09:00-18:00
(+374) 010 56-53-83
09:00-18:00
(+374) 010 56-53-83