This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ աջակցություն որպես մշակող արդյունաբերության ոլորտի գործատու
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցություն տրամադրել մշակող արդյունաբերության ոլորտում գործող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնք աշխատանքի են ընդունել ՀՀ քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց:
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո`
- գրանցվել կամ մուտք գործել ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ,
- ՀՎՀՀ չունենալու դեպքում ստանալ այն՝ ներկայացնելով հարկային մարմնում հաշվառման կանգնելու առցանց դիմում,
- «Հաշվետվություններ» բաժնում գտնել «Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման վերաբերյալ» հարցմանը համապատասխան հաշվետությունը,
- Լրացնել և ուղարկել այն։
Ներկայացվող պահանջները
Միջոցառման շրջանակներում փոխհատուցում կտրամադրվի մշակող արդյունաբերության ոլորտի այն կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին, որոնք աշխատանքի կընդունեն ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր՝
- 12 ամիս անընդմեջ տնտեսավարողի հետ գտնվել են աշխատանքային հարաբերությունների մեջ,
- աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելուն նախորդող 3 տարվա ընթացքում չեն աշխատել մշակող արդյունաբերության ոլորտում։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց դեպքում չափորոշիչներ չեն սահմանվում․ աջակցությունը տրամադրվում է աշխատանքի ընդունված յուրաքանչյուր անձի համար։
Աջակցության չափը
Գործատուին փոխհատուցվում է յուրաքանչյուր աշխատողի համար 12 ամսվա եկամտային հարկի գումարը՝ առավելագույնը 500,000 դրամ։
Տրամադրման ժամկետը և կարգը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմող առևտրային կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը տեղեկացնում է՝ արդյոք տվյալ աշխատակիցը համապատասխանում է այս ծրագրին, թե ոչ։ Դրական պատասխանի դեպքում դիմումն ընդունվում է, և աջակցության գումարը փոխանցվում է շահառուի բանկային հաշվին։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2070-Լ որոշում (անհրաժեշտ է կարդալ ամենավերջին փոփոխված տարբերակը)
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44