ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցություն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Այդ թվում՝ աշխատանքային հնարավորություններ և պետական ​​աջակցության ծրագրեր

Պետական աջակցության ծրագրեր

Սկսել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բժշկական սպասարկումը, այդ թվում` հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը, հատուկ հետազոտությունների, նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցող ծառայությունների իրականացումը բժշկական ցուցման դեպքում կազմակերպվում է պետական պատվերի շրջանակներում՝ անվճար: 

Սկսել

Ծրագրի շրջանակում ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվում է վեցամսյա սոցիալական աջակցություն՝ ամսական 40,000-ական դրամ ժամանակավոր կացարաններում բնակվելու + 10,000-ական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար։

Սկսել

Ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցություն տրամադրել մշակող արդյունաբերության ոլորտի տնտեսավարողներին, ովքեր աշխատանքի կընդունեն  ՀՀ քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին:

Սկսել

Ծրագրի շրջանակում ՀՀ Կառավարությունը իրականացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցություն՝ ձեռք բերելու ինչպես մասնագիտական հմտություններ և կարողություններ, այնպես էլ աշխատանքային փորձ և աշխատանք։

Սկսել

Ծրագրի շրջանակում ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողները կարող են դիմել բուժաշխատողի հավաստագիր ստանալու և հետագայում մասնագիտական աշխատանք գտնելու համար։

Սկսել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են առցանց հարթակի շնորհիվ անցնել աշխատանքի ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում և ստանալ հավելավճարներ։ 

Սկսել

Ծրագրի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքները կարող են ստանալ ֆինանսական աջակցություն տուն կամ բնակարան ձեռք բերելու կամ գործող հիպոթեքային վարկը մարելու նպատակով։

Սկսել

Ծրագրի շրջանակում ՀՀ Կառավարությունը ներում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պարտավորությունները, ովքեր ՀՀ ֆինանսական կազմակերպություններում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ունեցել են ոսկու գրավադրմամբ տրամադրված սպառողական վարկ։

Այս էջը օգտակա՞ր էր