Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Դիմել Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ինքնազբաղվածության ծրագրին
Ծրագրի նպատակն է աջակցել Ղարաբաղից տեղահանված անձանց տնտեսական կայունացմանը՝ ձեռնարկատիրական գործունեություն սկսելու և զարգացնելու միջոցով։ Պետությունը տրամադրում է թե՛ մասնագիտական գիտելիքներ (բիզնես դասընթացներ), թե՛ ֆինանսական աջակցություն։
Հայտներն ընդունվում են մինչև 2026 թվականի դեկտենբերի 31-ը։
Ինչպե՞ս դիմել
Աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո.
- գրանցվել e-work.am հարթակում,
- նշել «Զբաղվածության ծրագրեր և դիմումներ» → «ԼՂ ինքնազբաղվածության ծրագիր» բաժինը,
- տալ համաձայնություն անձնական տվյալների մշակման համար,
- ընտրել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը,
- հաստատել հայտը։
Յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը ձևավորվում է մասնակիցների ցուցակը, որը փոխանցվում է մասնագիտացված կազմակերպություններին։
Ծրագրի մասին
Աջակցությունն իրականացվում է հետևյալ ուղղություններով.
- ուսուցում և մշակում՝ բիզնես դասընթացներ և անհատական գործարար ծրագրի կազմում,
- 12-ամսյա բիզնես ուղեկցում՝ գործնական խորհրդատվություն հարկերի, կառավարման, մարքեթինգի, վաճառքի կազմակերպման և AI գործիքների ներդրման հարցերում,
- ֆինանսավորում՝ դրամաշնորհների տրամադրում հաստատված բիզնես ծրագրերի իրականացման համար:
Ներկայացվող պահանջները
Շահառու կարող են դառնալ այն անձինք, որոնք.
- hանդիսանում են Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային ապահովման պետական ծրագրերի շահառու և օգտագործել են տրամադրված հավաստագիրը,
- վերջին 3 ամսվա ընթացքում չեն եղել հարկ վճարող և չեն ունեցել գրանցված աշխատանք,
- նախկինում չեն օգտվել տվյալ ծրագրից (մեկ ընտանիքից կարող է դիմել միայն մեկ անդամ),
- աջակցության ծրագրի շրջանակում պայմանագիր կնքեուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում պետք է կատարի անհատ ձեռնարկատիրության պետական գրանցում (ԱՁ)։
Պահանջվող տվյալները
Հարթակում ինքնաշխատ եղանակով հավաքագրվում կամ լրացվում են.
- անուն, ազգանուն, հայրանուն։
- հեռախոսահամար և էլեկտրոնային փոստի հասցե։
- ինքնակենսագրական (առկայության դեպքում)։
- տվյալների համադրում բնակարանային աջակցության և հարկային մարմինների շտեմարանների հետ։
Աջակցության չափը
Աջակցության շահառուին տրամադվրում է 3 փուլով․
- առաջին փուլ - առավելագույնը 2,000,000 դրամ՝ բիզնեսի մեկնարկի համար,
- երկրորդ փուլ - բիզնես գործունեության մեկ տարին լրանալուց հետո,
- երրորդ փուլ - մինչև 1,000,000 դրամ լրացուցիչ փոխհատուցում սարքավորումների ձեռքբերման համար, եթե բիզնեսի տարեկան շրջանառությունը կազմում է 3,000,000 դրամ։
Տրամադրման կարգը
- Կազմակերպությունները 5 աշխատանքային օրվա ընթացքում ընտրում են մասնակիցներին՝ ըստ նրանց ձեռնարկատիրական կարողությունների։
- Իրականացվում է ուսուցում և մշակվում է գործարար ծրագիր։
- Ծրագիրը հաստատվելուց հետո 3 օրում կնքվում է դրամաշնորհի պայմանագիր։
- 10 աշխատանքային օրվա ընթացքում ապահովվում է բիզնեսի պետական գրանցումը (ԱՁ կամ ՍՊԸ)։
- Գումարի 50%-ը (կամ 70%-ը՝ սարքավորումների գնման փաստաթղթի առկայությամբ) փոխանցվում է 7 օրվա ընթացքում։ Մնացած մասը փոխանցվում է գործունեության 1 տարին լրանալուց հետո։
- 1,5 տարի անց իրականացվում է գործունեության շարունակականության ստուգում՝ լրացուցիչ փոխհատուցումը տրամադրելու համար։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1955-Լ որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է գտնել ակտի վերջին տարբերակը)։
09:00-18:00
Հեռախոսահամար`
Թեժ գիծ՝ 114
Տելեգրամյան ալիք
09:00-18:00
Հեռախոսահամար`
Թեժ գիծ՝ 114
Տելեգրամյան ալիք