ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աջակցություն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Ստանալ աջակցություն կեցության և այլ ծախսերը հոգալու համար

Ծրագրի շրջանակում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տրամադրվում է սոցիալական աջակցություն՝ կեցության և այլ ծախսերը հոգալու համար։ 

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Աջակցություն ստանալու դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝
  • լրացնել պահանջվող տվյալները,
  • սեղմել անձնական տվյալների նույնականացման համար նախատեսված կոճակը, ինչից հետո որոշ տվյալներ ինքնաշխատ եղանակով կլրացվեն, 
  • լրացնել այն դաշտերը, որոնք ինքնաշխատ եղանակով չեն լրացվել, 
  • անչափահաս երեխաներ ունենալու դեպքում լրացնել նաև նրանց տվյալները՝ նշելով ազգակցական կապը (անչափահաս երեխայի ծնողը լինելու դեպքում անհրաժեշտ է ընտրել «Զավակ» տարբերակը, իսկ խնամակալը լինելու դեպքում՝ «Խնամարկյալ» տարբերակը), 
  • բոլոր տվյալները լրացնելուց և պահպանելուց հետո տալ համաձայնություն՝ անձնական տվյալները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրելու համար,
  • այնուհետև նշել տվյալների հավաստիությունը հաստատող նշավանդակը։

Եթե անձն արդեն իսկ օգտվում է 40,000+10,000 դրամ աջակցության ծրագրից, ապա 2025 թ․ նոր դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չի ունենա։


Ներկայացվող պահանջները

Ծրագրից կարող են օգտվել՝

  • մինչև 18 տարեկան կամ պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձինք,
  • 63 և ավելի տարեկան անձինք,
  • կերակրողին կորցրած անձինք,
  • 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք:
 
Ուշադրություն
Ծրագրի շահառու չեն կարողանա դառնալ այն հայրենակիցները, ովքեր 40,000+10,000 դրամ աջակցության ծրագրի շրջանակում ստացել են միայն 10,000 դրամ աջակցություն։


Աջակցության չափը

Ծրագրի աջակցության չափը կազմում է 30,000 դրամ։ 


Տրամադրման կարգը

Աջակցության գումարը կփոխանցվի շահառուների բանկային հաշիվներին կամ կտրամադրվի առձեռն՝ Հայփոստի միջոցով, այն դեպքում, եթե շահառուի տարիքը 75-ից բարձր է կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ է և չունի բանկային հաշվեհամար։

 

Oգտակար հղումներ

Ծառայության տրամադրման ժակմետների և կարգի մասին հարցերի դեպքում զանգահարել Թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով։


Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության 2024 թվականի նեյեմբերի 21-ի N 1833-Լ որոշում։ 
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության գծով աջակցության համար՝
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր