Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Աջակցություն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց
Ստանալ սոցիալական լրացուցիչ օգնություն որպես ԼՂ-ից բռնի տեղահանված անձ
Ծրագրի նպատակն է լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին: Աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական վճարումների ձևով 2025 թվականի ապրիլ ամսից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ:
Ո՞վ կարող է դիմել
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Աջակցություն ստանալու դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝
- լրացնել պահանջվող տվյալները,
- սեղմել անձնական տվյալների նույնականացման համար նախատեսված կոճակը, ինչից հետո որոշ տվյալներ ինքնաշխատ եղանակով կլրացվեն,
- լրացնել այն դաշտերը, որոնք ինքնաշխատ եղանակով չեն լրացվել,
- անչափահաս երեխաներ ունենալու դեպքում լրացնել նաև նրանց տվյալները՝ նշելով ազգակցական կապը (անչափահաս երեխայի ծնողը լինելու դեպքում անհրաժեշտ է ընտրել «Զավակ» տարբերակը, իսկ խնամակալը լինելու դեպքում՝ «Խնամարկյալ» տարբերակը),
- բոլոր տվյալները լրացնելուց և պահպանելուց հետո տալ համաձայնություն՝ անձնական տվյալները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրելու համար,
- այնուհետև նշել տվյալների հավաստիությունը հաստատող նշավանդակը։
Ներկայացվող պահանջները
Ծրագրից կարող են օգտվել՝- կարիքավոր ընտանիքները, որոնց անդամները՝ ներառված են միանվագ դրամական աջակցության շահառուների ցուցակում, կամ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և ՀՀ-ում գրանցված անձինք են, կամ ստացել են շահառուի կարգավիճակ,
- այն ընտանիքները, որոնց մեկ անդամի ամսական եկամուտը 55,000 դրամից պակաս է։
Ծրագրի շահառու չեն կարող լինել
- սոցիալական հաստատություններում ժամանակավոր բնակվողները,
- պետական/համայնքային տարածքներում ժամանակավոր բնակվողները,
- պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվողները,
- ընտանիքները, որոնց անդամը բնակելի անշարժ գույքի միակ սեփականատերն է, կամ ընտանիքի անդամները միասին ունեն 50% և ավելի բաժնեմաս բնակելի անշարժ գույք,
- ընտանիքները, որոնց անդամը ունի 2017 թվականից հետո արտադրված ավտոմեքենա, կամ առհասարակ ունի ավտոմեքենա, որի գույքահարկը գերազանցում է 15,000 դրամը։
Աջակցության չափը
- Ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար աջակցության չափը ամսական 40,000 դրամ է։
- Սկսած ընտանիքի բռնի տեղահանված երկրորդ անդամից՝ յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար աջակցության չափը ամսական 10,000 դրամ է։
Օրինակ՝ եթե ընտանիքում կա 3 բռնի տեղահանված անդամ, ապա ամսական աջակցության չափը կկազմի՝ 40,000 (առաջին անձի համար) + 10,000 (երկրորդ անձի համար) + 10,000 (երրորդ անձի համար) = 60,000 դրամ:
Տրամադրման ժամկետը և կարգը
- Դրամական աջակցությունը վճարվում է սկսած դիմելու ամսվանից (բացառություն՝ մայիս ամսվա ընթացքում ներկայացված դիմումների դեպքում աջակցությունը տրամադրվում է նաև ապրիլ ամսվա համար)։
- Աջակցությունը վճարվում է անկանխիկ եղանակով՝ դիմումում նշված քարտային հաշվին փոխանցելու միջոցով։
- Դրամական աջակցության գումարը չի կարող արգելադրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց և ենթակա չէ ժառանգման։
- Դիմելու վերջնաժամկետն է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2025 թվականի ապրիլի 10-ի N 417-Լ որոշում։
Որոշումը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայության գծով աջակցության համար՝
Թեժ գիծ՝ 114
Տելեգրամյան ալիք
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Ո՞վ կարող է դիմել
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայության գծով աջակցության համար՝
Թեժ գիծ՝ 114
Տելեգրամյան ալիք
Այս էջը օգտակա՞ր էր