ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աջակցություն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Ստանալ աջակցություն՝ սպառողական վարկեր ունեցող ԼՂ-ից տեղահանված ֆիզիկական անձանց համար

Ծրագրի շրջանակում ՀՀ Կառավարությունը ներում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պարտավորությունները, ովքեր ՀՀ ֆինանսական կազմակերպություններում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ունեցել են ոսկու գրավադրմամբ տրամադրված սպառողական վարկ։

Դու կուղղորդվես ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։

Ծրագրի մասին

 

Ծրագրի շրջանակում ՀՀ Կառավարությունը ներում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պարտավորությունները, ովքեր ՀՀ ֆինանսական կազմակերպություններում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ունեցել են ոսկու գրավադրմամբ տրամադրված սպառողական վարկ։

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Աջակցության շահառու են հանդիսանում ԼՂ-ից բռնի տեղահանված ֆիզիկական այն անձինք, ում պարտավորությունների չափը բոլոր ֆինանսական կազմակերպություններում 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ չի գերազանցում 2,500,000 ՀՀ դրամը:
Նախատեսված պարտավորությունների՝ մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը կատարված վճարումները, ներառյալ՝ ամբողջական մարումները, կարող են վերադարձվել համապատասխան պարտապաններին՝ պայմանով, որ վերջիններս սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում այդ պահանջով կդիմեն ՀՀ ֆինանսների նախարարություն:
 

Դիմելու կարգ

 

  • Որոշման շահառու հանդիսացող անձինք պարտքի ներման համաձայնագիրը կնքելու համար ՀՀ ֆինանսների նախարարություն դիմում կարող են ներկայացնել առձեռն, փոստով, էլեկտրոնային փոստով՝ դիմումն ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, կամ www.e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով:
  • Դիմումի հիման վրա նախարարության կողմից կազմվում է պարտքի ներման համաձայնագիր և ծանուցում է դիմումատուին՝ վերջինիս օրինակը ստանալու համար ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայանալու օրվա և ժամի վերաբերյալ (դիմումով նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի հասցեով):
  • Ծանուցագրում նշված օրը և ժամին դիմող անձը ներկայանում է ՀՀ ֆինանսների նախարարություն, ստորագրում և ստանում է պարտքի ներման համաձայնագրի իր օրինակը:
  • ՀՀ ֆինանսների նախարարությունը յուրաքանչյուր օրվա կնքված պարտքի ներման համաձայնագրերն ամփոփում և ներկայացնում է համապատասխան ֆինանսական կազմակերպություն՝ գրավի առարկաները գրավից ազատելու նպատակով: Այնուհետև դիմումատուն էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցում է ստանում այն մասին, որ կարող է մոտենալ ֆինանսական կազմակերպություն և ստանալ գրավի առարկաները:
     

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

  • Դիմում,
  • անձը հաստատող փաստաթուղթ։

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2326-Ն որոշում

ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 4-ի թիվ 481-Ա որոշում

ՀՀ ֆինանսների նախարարություն

Դիմումի ձև

Թեժ գիծ՝ 011 800 600

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00-18:00
 
Հեռախոսահամար` 
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00-18:00
 
Հեռախոսահամար` (374) 011 80-03-68
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ֆինանսների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր