ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աջակցություն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Դիմել ԼՂ-ից տեղահանված անձանց երեխայի ծննդով պայմանավորված նպաստների ստացման համար

Սույն ծրագրի շրջանակներում ԼՂ-ից տեղահանված այն անձինք, ովքեր ԼՂ-ում ստանում էին երեխայի ծննդով պայմանավորված նպաստներ, կարող են դիմել ՀՀ-ում նպաստների նշանակման համար։    

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք
Դիմելու տևողությունը
15-20 րոպե

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի դիմելու համար անհրաժեշտ է՝

Նախ գրանցվել կայքում՝ 

  • սեղմել «Գրանցում» կոճակը,
  • համապատասխան դաշտերում մուտքագրել էլեկտրոնային հասցեն, անուն, ազգանուն, հայրանունը, ծննդյան օր, ամիս, տարեթիվը, գաղտնաբառը և նշել արդյոք ՀՀ քաղաքացի լինել/չլինելու մասին,
  • գրանցվելուց հետո նշված էլեկտրոնային հասցեին կգա հաղորդագրություն, որը հաստատելուց հետո համակարգը հնարավորություն կտա օգտվել կայքից։


Կայքում գրանցվելուց հետո անհրաժեշտ է՝

  • այցելել հարթակ
  • ընտրել «Կենսաթոշակի և նպաստի առցանց դիմումներ» պատուհանը,
  • սեղմել «Մուտքագրել երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմում» կամ «Մուտքագրել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի դիմում» դաշտերի վրա


Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման համար անհրաժեշտ է մուտքագրել ծնողի անուն, ազգանունը, ծննդյան օր, ամիս, տարեթիվը, նշել երեխայի հետ կապը, ապա երեխաների թիվը, էլեկտրոնային հասցե և հեռախոսահամար։ 


Այնուհետև անհրաժեշտ է նշել նորածին երեխայի տվյալները հետևյալ հերթականությամբ՝

  • անուն, ազգանուն,
  • ծննդյան օր, ամիս, տարեթիվ,
  • ծննդյան վկայականի սերիա և համար,
  • ծննդյան վկայականի տրման ամսաթիվ
  • նշել «հանդիսանում է նոր ծնված երեխա» դաշտը։


Եթե ընտանիքում կան այլ երեխաներ, ապա համապատասխան դաշտերում անհրաժեշտ է նրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ լրացնել անձնական տվյալները։ 


Դիմումի հաստատման կամ մերժման վերաբերյալ համակարգը կտեղեկացնի անմիջապես՝ էկրանին հայտնվող համապատասխան հաղորդագրության միջոցով։ 

Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր