ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աջակցություն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Ստանալ անվճար բժշկական սպասարկում որպես ԼՂ-ից բռնի տեղահանված անձ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բժշկական սպասարկումը, այդ թվում` հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը, հատուկ հետազոտությունների, նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցող ծառայությունների իրականացումը բժշկական ցուցման դեպքում կազմակերպվում է պետական պատվերի շրջանակներում՝ անվճար: 

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Անվճար բժշկական սպասարկում ստանալու համար ԼՂ-ից բռնի տեղահանված անձը կարող է դիմել բնակության վայրին մոտ գտնվող հետևյալ հաստատություններից որևէ մեկը՝ պոլիկլինիկա, գյուղական բժշկական ամբուլատորիա, առողջության կենտրոն, առողջության առաջնային պահպանման կենտրոն, կանանց կոնսուլտացիոն կենտրոն։

Պահանջվող փաստաթղթերը

Անվճար բժշկական սպասարկում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • բժշկի ցուցում։


Տրամադրման ժամկետը և կարգը

Բժշկական հաստատությունում գրանցվելուց հետո հնարավոր կլինի օգտվել պետական պատվերի շրջանակներում տրամադրվող անվճար բժշկական օգնությունից՝ ներառյալ ամբուլատոր պայմաններում անվճար տրամադրվող դեղերը:

Բժշկական օգնություն ստանալու վերաբերյալ տեղեկատվության համար բռնի տեղահանված անձինք կարող են զանգահարել 8003 թեժ գծին, կամ մարզպետարաններ՝ ըստ կեցության վայրի։

Աջակցող միջոցների կարիք ունեցողները, այդ թվում՝ քայլակ, սայլակ, հենակ, ձեռնափայտ և այլն, կարող են զանգահարել 114 թեժ գիծ (Միասնական սոցիալական ծառայություն, տարածված է նաև «Սոցապ» անվանումը) և դիմել անհրաժեշտ միջոցները ստանալու համար։ 

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03

Թեժ գիծ՝

8003

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր