Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ բուժաշխատողի հավաստագիր որպես ԼՂ-ից բռնի տեղահանված անձ
Ծրագրի շրջանակում ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողները կարող են դիմել բուժաշխատողի հավաստագիր ստանալու և հետագայում մասնագիտական աշխատանք գտնելու համար։
Ներկայացվող պահանջները
Ծրագրի շահառու կարող են դառնալ ԼՂ-ից բռնի տեղահանված բոլոր բուժաշխատողները։
Պահանջվող փաստաթղթերը
Հավաստագիր ստանալու և հետագայում մասնագիտական աշխատանք գտնելու համար առցանց նամակին անհրաժեշտ է կցել՝
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- դիպլոմ,
- հավաստագրեր (առկայության դեպքում)։
Տրամադրման ժամկետը և կարգը
Գրանցումից հետո կատարվում է բուժաշխատողի կրթական և զբաղվածության կարիքների գնահատում, այնուհետև տրամադրվում է հավաստագիր, իսկ եթե կա անհրաժեշտություն, բուժաշխատողը կարող է անցնել վերապատրաստում (շարունակական մասնագիտական զարգացման դասընթացներ):
Հաշվի առնելով կադրային պահանջարկը՝ բուժաշխատողին առաջարկվում է համապատասխան աշխատանք:
Այս պահին առկա թափուր հաստիքների ցանկ։
Հղում օրենսդրությանը
ՀՀ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003