Սկսել
Վարկային պայմանագրի շրջանակներում կնքված գրավի պայմանագրի հիման վրա շարժական գույքի, գրավային և վարկային պահանջի իրավունքների գրանցում և պարտավորությունների մարումից հետո գրանցված իրավունքի դադարեցում:
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Հաշվապահի որակավորում ստանալու համար իրականացվում է դիմած անձանց դիմումների քննարկում, որակավորման քննությունների կազմակերպում և որակավորման վկայականների շնորհում։
Թանկարժեք մետաղների և քարերի փորձաքննությունները կատարվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Այս փորձաքննությունները վերաբերում են թանգարանային նմուշներին, արխիվային արժեքներին, ինչպես նաև պետական մարմինների և դատարանների ընդունած որոշումների հիման վրա իրականացվող ուսումնասիրություններին:
Աջակցության ծրագրի շրջանակներում փոխհատուցում կստանան այն առևտրային կազմակերպությունները, որոնք 2025 թվականի դրությամբ դեռևս ունեն 2024 թվականին գնված և չվաճառված ապրանքներ։
Այս ձեռնարկատերերի համար շրջանառության հարկը 2025 թվականի 1-ին կիսամյակում կհաշվարկվի նախկին դրույքաչափերով՝ հաշվի չառնելով 2025 թվականի հունվարի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները։
Աուդիտորների որակավորման վկայականները տրվում են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից՝ ներկայացված փաստաթղթերի հիման վրա։
Ծրագրի շրջանակում ՀՀ Կառավարությունը ներում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պարտավորությունները, ովքեր ՀՀ բանկերում և վարկային կազմակերպություններում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ունեցել են ոսկու գրավադրմամբ տրամադրված սպառողական վարկ, որի չափը չի գերազանցում 2,500,000 ՀՀ դրամը։