ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Կրթություն

Ստանալ հանրային հատվածի հաշվապահի որակավորում

Հանրային հատվածի (օրինակ՝ ՀՀ պետական մարմինների) հաշվապահի որակավորում ստանալու համար անհրաժեշտ է՝ 

  • պահանջվող փաստաթղթերի փաթեթով դիմում ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն (hասցե` Մելիք-Ադամյան 1),
  • նշանակված օրը մասնակցել հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննությանը։

Քննություններն անցկացվում են պարբերաբար, սակայն ոչ ուշ, քան 3 ամիսը 1 անգամ, եթե ստացվել է առնվազն 1 դիմում:

Ծառայությունից հնարավոր է օգտվել առցանց՝ ուղարկելով նամակ ստորև նշված էլ․ փոստի հասցեին։

Դիմելու համար անհրաժեշտ է դիմումին կից պահանջվող փաստաթղթերը ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։

Ներկայացվող պահանջները

Դիմելու համար անհրաժեշտ է համապատասխանել հետևյալ պահանջներից որևէ մեկին․

  • ունենալ տնտեսագիտական կրթություն կամ
  • ունենալ բարձրագույն կրթություն և առնվազն 18 ամսվա մասնագիտական աշխատանքի փորձ կամ
  • ունենալ ընդհանուր (լրիվ) միջնակարգ կրթություն կամ միջին մասնագիտական կրթություն (տեխնիկում, քոլեջ և այլն) և 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ կամ
  • դիմում ներկայացնելու օրվա դրությամբ աշխատել հանրային հատվածի կազմակերպությունում որպես գլխավոր հաշվապահ։

Մասնագիտական աշխատանքներ են համարվում հաշվապահական հաշվառման, ֆինանսական, հարկային, աուդիտորական, տնտեսագիտական բնույթի, ինչպես նաև նշված բնագավառներում մեթադաբանի, փորձագետի, վերահսկիչի, խորհրդատուի, գիտական աշխատողի, դասախոսի, մասնագետի աշխատանքները:


Պահանջվող փաստաթղթերը

Որակավորման քննությանը մասնակցելու համար նախ անհրաժեշտ է լրացնել և ներկայացնել դիմում՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝

  • անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • կրթության մասին դիպլոմի կամ ատեստատի պատճենը,
  • մասնագիտական աշխատանքային փորձը հավաստող փաստաթուղթը (աշխատանքային գրքույկից կատարված քաղվածքը կամ դրա պատճենը և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրի պատճենը և պայմանագրի կատարումը հաստատող տեղեկանքը),
  • 3x4 չափսի 2 լուսանկար,
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը։


Վճարման կարգը և չափը

Հաշվապահի որակավորման քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է վճարել 3,000 ՀՀ դրամ պետական տուրք։
 

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,

  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005163234։ Փոխանցման նպատակի դաշտում անհրաժեշտ է նշել «Աուդիտորի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթի տրամադրման համար յուրաքանչյուր քննությունը ընդունելու համար» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։


Տրամադրման ժամկետը և կարգը

  • Դիմումներն ուսումնասիրվում են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրվանից սկսած՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։
  • Քննությունից առնվազն 7 աշխատանքային օր առաջ դիմողները տեղեկացվում են քննության անցկացման օրվա, ժամի և տեղի մասին։
  • Քննությունն անցկացվում է համակարգչային ծրագրի միջոցով պատահական ընտրված թեստերից կազմված հարցաթերթիկներով և տևում է 2 ժամ։
  • Քննությունից հետո 18 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրվում են քննության արդյունքները, և ընդունվում է մասնակցին որակավորում շնորհելու կամ որակավորման տրամադրումը մերժելու մասին հրաման:
  • Քննության արդյունքում որակավորված է համարվում այն մասնակիցը, որը քննություն հանձնելու արդյունքում հավաքել է առնվազն 55 միավոր:
  • Վկայականը տրվում է 5 տարի ժամկետով։
  • Վկայականը ստանալու համար անհրաժեշտ է այցելել ՀՀ ֆինանսների նախարարություն (hասցե` Մելիք-Ադամյան 1)։

Հղում օրենսդրությանը

  • «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ ֆինանսների նախարարի` 2019 թվականի սեպտեմբերի 3-ի N 487-Ն հրաման
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները)։
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00-18:00
 
Հեռախոսահամար` 
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00-18:00
 
Հեռախոսահամար` 
(374) 011 80-03-68
Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ֆինանսների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր