Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ֆինանսներ և հարկեր
Գրանցել կամ դադարեցնել շարժական գույքի գրավային և վարկային իրավունքները
Վարկային պայմանագրի շրջանակներում կնքված գրավի պայմանագրի հիման վրա շարժական գույքի, գրավային և վարկային պահանջի իրավունքների գրանցում և պարտավորությունների մարումից հետո գրանցված իրավունքի դադարեցում:
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
2,000 ՀՀ դրամ
Դիմելու համար անհրաժեշտ է բավարարել հետևյալ հիմքերին՝
- շարժական գույքի, գրավային և վարկային պահանջի իրավունքների գրանցման դեպքում,
- գրավի պայմանագրի, համաձայնության և պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագրի առկայության դեպքում,
- գրանցված գրավային իրավունքի դադարեցման դեպքում պայմանագրային պարտավորությունները մարելու, գրանցված իրավունքը դադարեցնելու վերաբերյալ դիմումի և պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագրի առկայության դեպքում:
Պահանջվող փաստաթղթերը՝
Իրավաբանական անձը շարժական գույքի, գրավային և վարկային պահանջի իրավունքների նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման կամ գրանցված իրավունքի դադարեցման համար ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացնում`
Շարժական գույքի, գրավային և վարկային պահանջի իրավունքների գրանցման դեպքում՝
- համաձայնություն, որում նշվում է իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, ղեկավար անձի (ստորագրող) անունը, ազգանունը (հայրանունը), անձնագրային տվյալները, ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթի իսկական օրինակը կամ նոտարական կարգով վավերացված փաստաթուղթը,
- պետական տուրքի վճարման անդորրագիր՝ շարժական գույքի, գրավային և վարկային պահանջի իրավունքների գրանցման համար:
Գրանցված գրավային իրավունքի դադարեցման դեպքում՝
- դիմում, որում նշվում է իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, ղեկավար անձի (ստորագրող) անունը, ազգանունը (հայրանունը), անձնագրային տվյալները, դադարեցման ենթակա գրանցված իրավունքները,
- պետական տուրքի վճարման անդորրագիր՝ գրանցված իրավունքի դադարեցման համար:
Վճարման չափը և կարգը՝
- Նպատակը՝ Շարժական գույքի, գրավային և վարկային պահանջի իրավունքների գրանցում կամ գրանցված իրավունքի դադարեցում:
- Վճարման եղանակը՝ անկանխիկ
- Վճարման չափը՝ 2,000 ՀՀ դրամ
- ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարը՝ 900005000832 (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)
Հղում օրենսդրությանը՝
- «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենք,
- «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենք
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00-18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00-18:00
Հեռախոսահամար` (374) 011 80-03-68
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ֆինանսների նախարարություն
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
2,000 ՀՀ դրամ
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00-18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00-18:00
Հեռախոսահամար` (374) 011 80-03-68
Այս էջը օգտակա՞ր էր