ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մատուցվող ծառայությունների ցանկ
Հանրային ծառայություն
Զինվորական հաշվառման նպատակը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը ՀՀ քաղաքացիների մասնակցության ապահովումն է:
Զինվորական հաշվառման ենթակա են՝
-
տվյալ տարվա ընթացքում 16 տարին լրացող արական սեռի քաղաքացիները,
-
սահմանված ժամկետում զինվորական հաշվառում չանցած քաղաքացիները,
-
ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած արական սեռի քաղաքացիները:
Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման լիցենզիա ստանալու հայտ
Ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզիա ստանալու հայտ
Աջակցության ծրագիր
Ծրագրի շրջանակներում պետությունը տրամադրում է միանվագ ֆինանսական աջակցություն, որը նախատեսված է․
- ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի համար,
- զինվորական ծառայության ժամանակ զոհված զինծառայողի հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման համար,
- հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի և ծառայության ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքների անդամների համար։
Ծրագրի շրջանակում բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով ֆինանսավորում կարող են ստանալ 500 զինծառայող հետևյալ բաշխմամբ.
- 450 պայմանագրային զինծառայող` սպայական և ավագ ենթասպայական կազմերից,
- 40 զինծառայող՝ ազգային անվտանգության մարմիններից,
- 10 զինծառայող՝ պետական պահպանության մարմնից։
Եթե նշված քանակից ավելի զինծառայող է դիմում ներկայացնում ծրագրին մասնակցելու համար, ապա վիճակահանությամբ է որոշվում, թե ովքեր են ստանում բնակարանի կամ նոր տան ձեռքբերման կամ նոր կառուցվող տան նպատակով ֆինանսավորում։
Ֆինանսական հատուցման կարող են դիմել հայրենիքի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների դեպքում հետևյալ անձինք․
- զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում՝ ընտանիքի անմիջական անդամները՝ հայրը, մայրը, գրանցված կամ չգրանցված ամուսնության մեջ գտնվող կինը կամ ամուսինը, երեխաները,
- 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը և ծանր սահմանափակում ունեցող զինծառայողները։
Ծրագիրը իրականացվում է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի` ԶԻՆԱՊԱՀԻ կողմից:
Ծրագիրն ուղղված է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ու հատուկ ստորաբաժանումների զինծառայողների ընտանիքներին։ Ծրագրի շրջանակում պետությունն աջակում է շահառուներին ձեռբ բերել բնակարան։
Աջակցությունից կարող են օգտվել․
- հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողների ընտանիքները,
- զոհված զինծառայողների ընտանիքները։
Ծրագրի շրջանակում գործում են 3 տեսակի կենսաթոշակ․
- երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ,
- հաշմանդամության զինվորական կենսաթոշակ,
- կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ։
Ստորև ներկայացված են յուրաքանչյուր կենսաթոշակի տրամադրման կարգը, պահանջները և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։
Ծրագիրն ուղղված է ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողներին և նրանց ընտանիքներին։ Ծրագրի շրջանակում պետությունը տրամադրում է․
- բնակարան,
- տնամերձ հողամաս։
Ընդ որում՝ բնակարանային ապահովման աջակցությունը կատարվում է 3 եղանակներից մեկով․