Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ խորհրդատվություն Հայաստան վերադառնալու վերաբերյալ
Հայաստան տեղափոխվող հայերը կարող են ստանալ աջակցություն Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնից հայրենիք տեղափոխությանն առնչվող բոլոր հարցերում։
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել նամակ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին` նկարագրելով, թե ինչ հարցով է աջակցություն անհրաժեշտ։
Յուրաքանչյուր հայրենադարձի կամ հայրենադարձության գործընթացում գտնվող շահառուի հետ աշխատում է կենտրոնի մեկ աշխատակից, ով խորհրդատվություն և գործնական աջակցություն է տրամադրում հետևյալ ուղղություններով`
- Մշտական կացության կարգավիճակի ստացում
- Հատուկ կացության կարգավիճակի ստացում
- Անձնական գույքի տեղափոխություն (բովանդակությունը հասանելի կլինի շուտով)
- Գրանցում պոլիկլինիկայում
- Գրանցում հանրակրթական դպրոցում
- Աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի ստացում
- Զինվորական հաշվառում ՀՀ-ում
Կենտրոնն առաջարկում է նաև.
Ներկայացվող պահանջներ
Առաջարկվող ծրագրերին կարող են դիմել հայրենիք վերադարձած հայերը, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև ժամանակավոր, մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող հայրենադարձները։
Պահանջվող փաստաթղթեր
Կարող են պահանջվել տարբեր փաստաթղթեր՝ կախված այն հանգամանքից, թե ինչ աջակցություն է տրամադրվելու։
Տրամադրման ժամկետը և կարգը
Խորհրդատվության տևողությունը կարող է տատանվել՝ կախված այն հանգամանքից, թե ինչ աջակցություն է տրամադրվելու։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 10 515 516
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 10 515 516