ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Սփյուռք

Գրանցվել հայրենադարձների իրազեկման և ինտեգրման դասընթացին

Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը հայրենադարձների համար անցկացնում է իրազեկման և ինտեգրման անվճար սեմինար-դասընթացներ՝ 10 փուլով: 

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
Ազգությամբ հայեր, հայերի հետ ամուսնացած անձինք
Ծառայության արժեքը
Անվճար

Ուշադրություն
Սեմինար-դասընթացները կազմակերպվում են որոշակի պարբերականությամբ, գրանցման հղումը հասանելի է դառնում դասընթացի մեկնարկից առաջ։

Մեկնարկի վերաբերյալ նախապես տեղեկանալու համար կարող եք հետևել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջին։

Ներկայացվող պահանջներ 

Աջակցության ծրագրին կարող են դիմել միայն ազգությամբ հայերը կամ նրանց հետ ամուսնացած անձինք։

Մասնակիցների ընտրության առաջնահերթությունը տրվում է այն հայրենադարձներին, ովքեր Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության են տեղափոխվել վերջին մեկ տարվա ընթացքում, գտնվում են աշխատանքի որոնման ակտիվ փուլում և ունեն մասնագիտական կարողությունների, գիտելիքների բարելավման ու ադապտացիայի կարիք հայրենիքում ավելի արդյունավետ ինտեգրվելու համար:


Դասընթացի տևողությունը և անցկացման կարգը

Անվճար սեմինար-դասընթացների տևողությունը 4 շաբաթ է (1 ամիս): Դասերը անցկացվում են շաբաթական 1 անգամ՝ է 1.5 ժամ տևողությամբ: Մասնակցության տեղերը սահմանափակ են, խմբում կարող է ներառվել առավելագույնը 15 մասնակից:


Դասընթացները անցկացվում են հետևյալ թեմաներով.

  • Բիզնեսի վարման առանձնահատկություններ

  • Օրենսդրական դաշտ

  • Հարկային և մաքսային համակարգեր

  • Հաշվապահական հաշվառման վարման ընթացակարգ

  • Մշակութային ադապտացիա

Ծառայության գծով աջակցության համար

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 10 515 516 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
Այս էջը օգտակա՞ր էր