ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Սփյուռք

Գրանցվել հայերենի անվճար դասընթացների

Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայրենիք վերադարձող հայերի համար կազմակերպում է հայոց լեզվի անվճար դասընթացներ:

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
Ազգությամբ հայեր, հայերի հետ ամուսնացած անձինք
Ծառայության արժեքը
Անվճար

Ուշադրություն
Դասընթացները կազմակերպվում են որոշակի պարբերականությամբ, գրանցման հղումը հասանելի է դառնում դասընթացի մեկնարկից առաջ։

Մեկնարկի վերաբերյալ նախապես տեղեկանալու համար կարող եք հետևել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջին։ 

Ներկայացվող պահանջներ 

Աջակցության ծրագրին կարող են դիմել միայն ազգությամբ հայերը կամ նրանց հետ ամուսնացած անձինք։


Դասընթացի տևողությունը և անցկացման կարգը

Դասընթացներն իրականացվում են որոշակի պարբերականությամբ։ Մեկնարկի վերաբերյալ նախապես տեղեկանալու համար կարող եք հետևել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջին։ 

  • Դասընթացը տևում է 2,5 ամիս։
  • Իրականացվում է շաբաթական 3 անգամ։
  • Մեկ դասի տևողությունը 1,5 ժամ է։ 


Դասընթացներն անցկացվում են հետևյալ խմբերով

  • Տարրական արևելահայերեն. նախատեսված է հայոց լեզվին չտիրապետողների կամ սկսնակների համար: Կսովորեն կարդալ, գրել և խոսել:
  • Միջին/խորացված արևելահայերեն. նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են բարելավել արևելահայերենի կարդալու, գրելու և խոսելու առկա հմտությունները:
  • Արևմտահայերենից արևելահայերեն ադապտացիա. նախատեսված է նրանց համար, ովքեր ունեն արևմտահայերենի միջինից մինչև խորքային գիտելիքներ, սակայն ցանկանում են իրենց լեզվական գիտելիքները համապատասխանեցնել նաև արևելահայերենին:
Ծառայության գծով աջակցության համար

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 10 515 516 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
Այս էջը օգտակա՞ր էր