ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Կրթություն

Գրանցվել հանրակրթական դպրոցում որպես հայրենդարձ անձ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում՝ երկքաղաքացիների, մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցողների համար պետական ուսումնական հաստատություններում ընդհանուր միջնակարգ կրթությունն անվճար է: Հայաստանի Հանրապետությունում պարտադիր է հիմնական ընդհանուր կրթությունը:

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ, կացության կամ հատուկ կարգավիճակ ունեցողներ
Ծառայության արժեքը
Անվճար

Ծրագիր մասին

Դպրոցներում ուսուցումն իրականացվում է արևելահայերենով։ Անգլերենն ու ռուսերենը դասավանդվում են բոլոր պետական դպրոցներում։ Որոշ դպրոցներում առաջարկվում են նաև գերմաներեն, ֆրանսերեն և չինարեն։

Հայաստանում կան բազմաթիվ մասնավոր մանկապարտեզներր և դպրոցներ, որոնք ունեն օտար լեզուներով և միջազգային ծրագրերի հետ կապված ուսուցում։ Մասնավոր հաստատություններում ուսման վարձի չափը տարբեր է։


Ներկայացվող պահանջները

Առաջին դասարան ընդունվելու համար

Ուշադրություն

Առցանց եղանակով երեխային դպրոց հերթագրելու համար անհրաժեշտ է լրացնել երեխայի և ծնողի Հնարային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ):

2-12-րդ դասարան ընդունվելու համար
  • Երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը պետք է դիմի դպրոց՝ անհրաժեշտ փաստաթղթերով։
  • Պետք է հաշվառված լինել Հայաստանի Հանրապետության տարածքում։

 

Պահանջվող փաստաթղթերը

2-12-րդ դասարաններ ուսումնական հաստատությունում ընդունվելու համար անհրաժեշտ է դիմել համապատասխան դպրոց և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • Երեխայի ծննդյան վկայականը կամ անձնագիրը (պատճեններով)
  • Տեղեկանք երեխայի հաշվառման մասին
  • Երեխայի անձնական գործը՝ այն բոլոր փաստթղթերը, որոնք առկա են եղել նախորդ դպրոցում
  • Ակադեմիական առաջընթացի տեղեկանք, որը ներկայացնում է երեխայի գնահատականների ցուցակն ըստ առարկաների: Եթե ուսումնական տարին դեռ չի ավարտվել, ընթացիկ բացակայությունների ցուցակը ևս պետք է ներկայացնել։
  • 10-ից 12-րդ դասարան ընդունվողներին անհրաժեշտ է հիմնական կրթության վկայականի բնօրինակը
  • Երեխայի 2 գունավոր լուսանկար (3x4 չափի)
  • Տեղեկանք երեխայի առողջական վիճակի մասին (բժշկական հաստատությունից, որտեղ երեխան ստանում է բժշկական ծառայություններ)
  • Լրացված դիմումի ձև տնօրենի անունով:

Ուշադրություն

Այն փաստաթղթերը, որոնք օտար լեզուներով են, պետք է թարգմանվեն հայերեն և վավերացվեն նոտարով:

 

Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր