Սկսել
Իրավաբանական կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները կարող են դիմել նոտարական որակավորում ստանալու համար։
Իրավաբանական կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները կարող են դիմել նոտարական որակավորում ստանալու համար։
Կոռուպցիայի մասին անանուն եղանակով առցանց հաղորդելու հնարավորությունը թույլ է տալիս կանխարգելել կամ նվազեցնել կոռուպցիոն դեպքերը, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված երաշխիքները ապահովում են հաղորդող անձի անվտանգությունը։
Կոռուպցիայի մասին առցանց եղանակով հնարավոր է հաղորդել (ազդարարել) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակում»:
Մահվան վկայականը մահը հավաստող պետական փաստաթուղթ է, որն ունի եզակի համար։
Մահվան վկայականում նշվում են մահացածի անունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան և մահվան տվյալները։
Առանց մահվան վկայականի հնարավոր չէ իրականացնել մահվան հետ կապված որևէ գործարք, օրինակ՝ ստանալ թաղման նպաստ, կառավարել հանգուցյալի պարտավորությունները և նույնիսկ կազմակերպել հուղարկավորություն։
Անձի մահը ենթակա է գրանցման առանց ժամկետային սահմանափակման։
Թանկարժեք մետաղների և քարերի փորձաքննությունները կատարվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Այս փորձաքննությունները վերաբերում են թանգարանային նմուշներին, արխիվային արժեքներին, ինչպես նաև պետական մարմինների և դատարանների ընդունած որոշումների հիման վրա իրականացվող ուսումնասիրություններին:
Ապոստիլով վավերացվում են այն փաստաթղթերը, որոնք ուղարկվում են 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիային միացած երկրներ։
Հայաստանում ապոստիլով վավերացվում են միայն ՀՀ-ում կազմված և տրված պաշտոնական փաստաթղթերը։ Օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերը Հայաստանում չեն վավերացվում։
Փաստաթղթերի ապոստիլով վավերացում հնարավոր է ստանալ առցանց կամ ֆիզիկապես։
Ապահովված իրավունքը պարտատիրոջ իրավունքն է շարժական գույքի կամ իրավունքի նկատմամբ, որը դրվում է որպես երաշխիք, որպեսզի պարտապանը կատարի իր պարտավորությունը։ Այս գույքը կարող է լինել որևէ ֆիզիկական առարկա (օրինակ՝ սարք, ավտոմեքենա և այլն), կամ որևէ իրավունք (օրինակ՝ պահանջի իրավունք)։
Եթե այս ապահովված իրավունքի մեջ լինում են փոփոխություններ, դրանք պարտադիր գրանցվում են ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում։
Երևանի դեպքում երեխայի որդեգրման գործընթացը սկսվում է քաղաքապետարանից, իսկ մարզերի դեպքում՝ համայնքապետարանից։
Որդեգրման պետական գրանցումն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը։
Որդեգրման պետական գրանցման ժամանակ տրամադրվում է որդեգրման վկայական։
Իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը կարող է լիազորել որևէ ֆիզիկական անձի ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում իր անունից հանդես գալու և իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու համար։
Առաջին անգամ լիազորագիրը կարող է կիրառվել միայն իրավաբանական անձի իրական շահառուների հայտարարագիր ներկայացնելու նպատակով, որից հետո այն հասանելի է դառնում նաև արդարադատության ոլորտի թվային ծառայությունների հարթակում ներառված այլ ծառայությունների համար:
Ապահովված իրավունքը պարտատիրոջ իրավունքն է շարժական գույքի նկատմամբ, որն օգտագործվում է պարտապանի կողմից պարտավորության կատարումը երաշխավորելու համար: Այս գույքը կարող է լինել ֆիզիկական առարկա կամ իրավունք:
Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի դադարեցումը արձանագրվում է ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձնաց պետական ռեգիստրի գործակալության գրանցամատյանում։
Անձն իրեն ուղարկված ծանուցումները (այդ թվում՝ զինկոմիսարիատից ստացված) կարող է ստուգել առցանց եղանակով ծանուցումների պաշտոնական կայքի միջոցով։
Փաստաթղթով հաստատվում է, որ դիմելու պահին ՀՀ դատարանների կողմից դիմողի վերաբերյալ չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով նա ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ։ Տեղեկանքը տրամադրում է ՀՀ դատական դեպարտամենտը։
Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման համար անհրաժեշտ է ՀՀ օրենքով նախատեսված կարգով ապահովված իրավունքի վերաբերյալ տվյալները մուտքագրել էլեկտրոնային գրանցամատյան։
Շարժական գույքի նկատմամբ իրավունքները գրանցվում են իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում, որից քաղվածք ստանալու կարգը սահմանված է ՀՀ կառավարության և ՀՀ արդարադատության նախարարի համապատասխան կարգով և որոշումներով: