ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աշխատանք և զբաղվածություն

Ստանալ նոտարի որակավորում

Իրավաբանական կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ նոտարական որակավորում՝ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելով Արդարադատության նախարարություն (հասցե՝ Երևան, Վազգեն Սարգսյան փ. 3/8)։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Ծառայության արժեքը
20,000 դրամ

Ներկայացվող պահանջներ

Նոտարի որակավորման ստուգման համար կարող է դիմել գործունակ, դատվածություն չունեցող, իրավաբանի բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող այն ՀՀ քաղաքացին, որը՝ 

  • ունի 6 ամսվա ստաժավորում նոտարական ոլորտում կամ, 
  • ունի իրավաբանի 3 տարվա մասնագիտական փորձ (կամ գիտական աստիճան) և 3 ամսվա ստաժավորում նոտարական ոլորտում կամ, 
  • ունի 5 տարվա մասնագիտական փորձ (կամ գիտական աստիճան) իրավաբանության ոլորտում։

 

Պահանջվող փաստաթղթեր

Դիմորդը որակավորման ստուգման համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն է ներկայացնում` 

  • դիմում,
  • 2 հատ 4 x 6 չափի գունավոր լուսանկար,
  • անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ և դրանց պատճենները,
  • բարձրագույն իրավաբանական կրթության վկայականի պատճենը,
  • նոտարական ստաժավորում անցնելու դեպքում ստաժավորումը ղեկավարող նոտարի եզրակացությունը,
  • վճարված պետական տուրքի անդորրագիրը:

 

Վճարման չափը և կարգը

Նոտարի թեկնածուների որակավորման ստուգման համար պետական տուրքը կազմում է 20,000 դրամ, որը անհրաժեշտ է վճարել հետևյալ գանձապետական հաշվին՝ 900005163622։ 

 

Տրամադրման ժամկետը և կարգը

Որակավորման ստուգումն անցկացվում է հայերենով և դռնբաց։ Ընթացքին կարող են հետևել նաև ԶԼՄ ներկայացուցիչներ։ 

Որակավորման ստուգումը կատարվում է 3 փուլով

  • Թեստավորում։ Թեստերը կազմում է արդարադատության նախարարությունը։ Նմուշները հրապարակվում են քննությունից 10 օր առաջ ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում։ Արգելվում է օգտվել տպագիր կամ ձեռագիր նյութերից, տեխնիկայի, հեռահաղորդակցության միջոցներից։ 

  • Գործնական խնդիրներ։ Դիմորդներին տրվում են նոտարական ոլորտի 10 խնդիր (յուրաքանչյուրը՝ 10 միավոր)։ Խնդիրների լուծման համար տրվում է 4 ժամ : Թույլատրվում է օգտվել տպագիր նյութերից և համակարգչից, բայց ոչ կապի միջոցներից:

  • Հարցազրույց։ Այս փուլին մասնակցում են խնդիրների փուլից նվազագույնը 85 միավոր հավաքած դիմորդները: Հարցազրույցն անցկացնում է անձամբ Արդարադատության նախարարը:

 

Հղում օրենսդրությանը

  • «Նոտարիատի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի N 1463-Ն

 

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

09։00-18։00

Թեժ գիծ՝ 8500

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր